Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ինքնատիպ մանրանկարչական աշխատանքներ՝  Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում                                         

 

Մանրանկարների հեղինակը թբիլիսահայ նկարչուհի Գոհար Հակոբյանն է,որը Վրաստանում կայացած մի քանի ցուցադրություներից հետո ինչպես ինքն արտահատվեց «համարձակվել է ներկայանալ» մայր հայրենիքում։ Այս գործում իրեն աջակցել են շատերը ՝Վրաստանում Հայաստանի դեսպանությունը,Վիրահայոց թեմը՝ նախկին և ներկա առաջնորդներով, «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը և,իհարկե, հյուրընկալ ժողովրդական ստեղծագործության կենտրոնը և նրա տնօրեն Հովիկ Հովեյանը։ Ներկայացված ավելի 40 աշխատանքների թեմատիկ բանալին Ավետարանն է՝իր խորին խորհուրդներով։ Դրանցից ամեն մեկը մի ինքնատիպ նկար է դարձել՝ իր ասելիքով ու բովանդակությամբ։

Պատահական չէ,որ բոլոր բանախոսները նկատում էին այդ իրողությունը՝արժևորելով Գոհար Հակոբյանի ստեղծագործությունը։ Նկարչուհու աշխատանքների երևանյան ցուցադրությունը ողջունեցին Վիրահայոց թեմի նախկին առաջնորդ,այժմ՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը,Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը,գրող Վալերի Պարանյանը,Հայաստանի վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյանը,Վրաստանի հայերի միության նախագահ Սամվել Մկրտչյանը, ժողստեղծագործության կենտրոնի տնօրենի տեղակալ Կարինե Միրզոյանը, բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Սերգո Երիցյանը և ուրիշներ։

Մասնավորապես,Սերգո Երիցյանը ասաց,որ արտահայտած կլինի բոլորիս կարծիքը,որ թեկուզև այսպես մեր սփյուռքի արվեստագետներին պետք է հնարավորություն տալ ներկայանալ մայր հայրենիքում,իրենց արվեստին հաղորդակից դարձնել իրենց հայրենակիցներին։

«Ես հեռու-հեռվից գիտեի Գոհարի արվետը,բայց նա իր արվետով այսօր շատերիս համար հայտնագործություն դարձավ,-ասում է Սերգո Երիցյանը,այնուհետև ավելացնում՝նման ցուցադրություները վկայում են,որ ազգապահպանության նման հրաշալի կղզյակներ ունենք մեր հեռավոր ու մոտիկ սփյուռքում և նրանց ունեցած նման արժեքները պետք հանրայնացնել և ավելի շատ հաերի ներկայացնել։ Իսկ,օրինակ,նկարիչներին պետք է օգնել,տեր կանգնել,թեկուզև նման ցուցահանդեսներ կազմակերպել։

Այստեղ պետք է մեկտեղվեն բոլոր ուժերը՝Հայ Առաքելական եկեղեցուց մինչև պետություն ու հասարակական կազմակերպություններ։Այս կերպ բազմաթիվ հայտնագործություններ կարող ենք ունենալ,ինչպես այսօր ինչպես Գոհար Հակոբյանի»։

Իր ելույթում նկարչուհին ասաց,որ սրտի թրթիռով Է սպասել այս ցուցադրությանը մայր հայրենիքում, որովհետև ցանկացել է հանդիպել հայաստանցի արվեստասերին և արվեստի լեզվով այսպես պատմել հայ ազգի ամուր ինքնության ու մեր քրիստոնեական հավատի հզոր  ուժի անհրաժեշտության մասին։Գոհարը մեկ անգամ չէ,որ վրձին վերցնելուց առաջ ճամփորդել է Արցախում ու Հայաստանում ,փորփրել պատմության հայտնի և անհայտ էջերը,անցել մեր ազգի մեծերի ոտնահետքերով,համոզվել,որ հանուն ազգային ինքնության գոյապայքարը ամեն օր ու ամեն ժամ պետք լինի՝ամեն հնրավոր միջոցով՝նաև վրձնահարվածներով։                                                       

Եվ բնական էր, որ բոլոր ներկաները իրենց հիացմունք էին արտահայտում ցուցադրվող աշխատանքների մասին՝ կոչ անելով բոլոր նրանց,ովքեր հետաքրքրվում են մանրանկարչությամբ անպայման այցելել ցուցահանդես,որը գործելու է մինջև փետրվարի վերջը։Ցուցադրությունը կարող է հետաքրքիր և ուսանելի լինել բոլո տարիքի արվեստասերների համար։ Նկարչուհին պատրաստ է նաև «Վարպետաց դասեր»։ Ցուցահանդեսի բացումը ,արվեստասերների շփումը նկարչուհու հետ վերածվեց հարենասիրության դասի և պատահական չէր Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրան Թադևոսյանի առաջարկությունը.«Ժամանակն է,որ Գոհարը ասելիքը ոչ միայն թղթին,այլև մեծածավալ կտավին հանձնի»։

Կարինե Տիտանյան

Լուսանկարները Մարինե Հովյանի