Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում մայրաքաղաքի Գագիկ Ստեփանյանի անվան դպրոցի սաները չինարեն լեզվով ներկայացրին Ամենայն Հայոց բանաստեղծի «Բարիկենդանը»,«Սուտլիկ որսկանը» և«Կիկոսի մահը» հեքիաթները՝հետաքրքիր մատուցմամբ և ձևավորմամբ։Եվ պատահական չէր,որ դահլիճը պայթում էր ներկա հանդիսատեսի՝և հայերի,և չինացիների ծափերից։Երեխաներին հաջողվել էր չինարենով շատ հասկանալի կերպով փոխանցել հեքիաթների ոգին։
Եվ բնական էր,որ Հայաստանի Կոնֆիցիուսի ինստիտուտի տնօրենի տեղակալ Ճոու Յուքունը հեքիաթների ցուցադրությունից հետո ողջունելով պատանի դերակատարներին, ասաց, որ շատ տպավորված է ու հիացած, քանի որ նրանք կարողացել չինարենով հանդիսատեսին փոխանցել ոչ միայն հեքիաթների բովանդակությունը, այլև ոգին։
«Այստեղ երևաց այն մեծ ջերմ վերաբերմունքը,որ ունեն երեխաները չինարեն լեզվի ու Չինաստանի նկատմամբ,-իր ելույթի ժամանակ ընդգծեց Ճոու Յուքունը,-պատահական նաև այն,որ չինարեն Հայաստան բառի թարգմանությունը հնչում է՝«Յամենիա»՝գեղեցիկ։
Իսկ դա նշանակում է,որ դեմս Հայաստանի չինացիները դեռ վաղնջական ժամանակներում տեսել են գեղեցիկ երկիր Հայաստանը։Իսկ այդ գեղեցիկ երկրի ժողովուրդը դարեր շարունակ եղել է իր բարեկամ չին ժողովրդի հետ և ուրախության,և դժվարության ժամանակ։Այսօր էլ,երբ մեր երկիրը կորոնավիրուսն է հաղթահարում հայերը մեր կողքին են թեկուզև այսպես՝հեքիաթի լեզվով»։
Հաջորդ բանախոսը «Լոռվա ձոր» հարենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն էր,որը ասաց.«Այս կերպ ցանկացանք կանգնել բարեկամ ժողովրդի կողքին։Իսկ դա մեզ հուշել են հենց այն երեխաները,որոնք չինարեն են սովորում և տեղյակ են,թե ինչ է կատարվում բարեկամ երկրում։ Մեր չին բարեկամները ասացին,որ այս մասին տեղեկատվություն կտարածվի Չինաստանի տեղեկատվական հարթակներում՝ևս մեկ անգամ հավաստելով այն բարեկամության մասին,որ ունեն մեր երկու ժողովուրդները դարեր շարունակ»։Մեր թղթակցի հետ ունեցած զրույցում Հայաստանի Կոնֆիցիուսի ինստիտուտի տնօրեն Վան Չանծուեն ընդծեց,որ մեծ է Հայաստանում չինարենի և Չինաստանի նկատմամբ հետաքրքրությունը,իսկ դա նշանակում է,որ ավելի ու ավելի շատ կլինի միջմշակութային շփումը։Օրինակ,ինչու չկարևորել,որ հայ գրականությունը ավելի ու ավելի հասանելի դառնա չինացիների համար։Ասենք հենց Թումանյանի հեքիաթները։Գիտեմ,որ վերջին շրջանում որոշ գրքեր են թարգմանվել չինարենից՝հեքիաթներ,առակներ,առասպելներ,լեգենդներ,պատմվածքներ,պոեզիա։ Նման քայլերը փոխադարձ կերպով պետք է շարունակել,հարստացնել միմյանց գրականությունը և մշակույթը։Բոլոր շնորհակալ էին միջոցառման կազմակերպիչներից՝ դպրոցի տնօրեն Գարեգին Ներսեսյանից ,չինարենի ուսուցիչներից,նրանց աջակիցներից,որոնց ջանքերով հեքիաթն՚րի ցուցադրությունը վերածվեց ջերմ ու անկեղծ հայ-չինական բարեկամության ցերեկույթի,երբ լռություննանգամ խոսուն է և ընդմիջվում են հարգանքի ու պատվի ծափահարություններով,որոնք կարծես թե բարձրաձայն ասեիք ունեն.«Հայ-չինական բարեկամությունը և համագործակցությունը գնում է դեպի հավերժություն...»։
Կարինե Տիտանյան