Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Փետրվարի 2-ին կայացավ երիտասարդ լրագրող, միջազգայնագետ Սարիկ Սևադայի «Հայրենադարձի աչքերով» գրքի շնորհանդեսը: Գրքում ընդգրկված են 30 հայրենադարձի կյանքի հաջողված պատմությունները, նրանց վերադարձի լուսավոր ճամփաները:

Շուրջ 18 երկրներից հայրենադարձված հայրենակիցների թվում են` Արտո Թունջբոյաջյանը, Շանթ Քիրմիզյանը, Գևորգ-Նուռ Շադոյանը, Վարդան Մարաշլյանը, Դեր-Հովան և այլք: Գիրքը նախադեպը չունեցող նախաձեռնություն է, որը միտված է Սփյուռքին ցույց տալու, որ պետք է ռիսկի դիմել և վերադառնալ Հայրենիք:

Գրքի հերոսները գործարարներ, հասարակական և մշակութային գործիչներ են, ովքեր կայացած անհատներ են իրենց կարիերայում և իրենց մասնագիտական ու անձնական ներուժն են ներդնում՝ ի շահ Հայաստանի։

Գրքի հեղինակ Սարիկ Սևադայի կարծիքով` հայրենադարձի աչքերով նա փորձել է ցույց տալ բոլոր այն հնարավորություններն ու պայմանները, որոնք առկա են Հայրենիքում հաստատվելու համար: Սարիկը նաև տեղեկացրեց, որ 2020թ. ընթացքում գիրքը կթարգմանվի նաև արևմտահայերեն:  Շնորհանդեսին ներկա էին գրքի հերոսները, Սփյուռքի նախկին նախարարության աշխատակազմը, մշակութային և հասարակական գործիչներ: