Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Փետրվարի 14-ին, ժամը 20։00-ին Իսպանիայի Ալկասեր քաղաքի  Սոցիալական կենտրոնում տեղի կունենա հայ- իսպանական միջմշակութային հանդիպում։ 


Այն կնախագահեն քաղաքապետ Էվա Սամորան (Eva Zamora), "Հայ ժողովրդի լավագույն բարեկամ" անվանակարգում մրցանակակիր Սալվադոր Գարսիա դե լա Մոտան (Salvador García de la Mota) և ,,Արարատ,, Հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը։


Միջոցառումը կվարի Ալկասերում միության ներկայացուցիչ Էդիտա Գրիգորյանը։
Հանդիպման ընթացքում կհնչեն հայ գրականության գլուխգործոցներ՝ հայերենով և իսպաներենով, ապա Սալվադոր Գարսիան կներկայացնի հայ_իսպանական բարեկամության սկզբնավորման, ներկա և ապագա մարտահրավերները։


Արարատ Ղուկասյանը կներկայացնի Իսպանիայում հայկական հետքի մասին պատմող  հետաքրքրաշարժ պատմություններն ու դեպքերը։


Հանդիպման ընթացքում կցուցադրվեն Հայաստանն ու Իսպանիան բնորոշող արվեստի գործեր, գրքեր, ինչպես նաև Երևանի Ճարտարապետության և Շինարարության հայաստանի Ազգային համալսարանի դասախոս Իրինա Վանյանի յուրատեսակ տիկնիկների հավաքածուն՝ հայ_իսպանական ազգային մոտիվներով և տարազներով։


Վերջում ներկաները կհամտեսեն հայ_իսպանական խոհանոցի համեղ խորտիկները։

 

ՕՐԵՐ