Անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին 18 տարեկանում դարձավ Եվրոպայի չեմպիոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նազարյանի որդին` Էդմոնդ Նազարյանը, ով հանդես է գալիս Բուլղարիայի հավաքականի կազմում, որը գլխավորում է հենց Արմեն Նազարյանը, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում դարձավ ոսկե մեդալակիր: Կրտսեր Նազարյանը 55 կգ քաշային կարգի եզրափակիչում մրցեց և գերազանցեց ռուսաստանցի Վիտալի Կոբալոևին:
Արմեն Նազարյանը 1996 թվականի Ատլանտային Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ ներկայացնելով Հայաստանը, այնուհետ` փոխելով քաղաքացիությունը 2000 թվականին էլ ոսկե մեդալ նվաճեց Բուլղարիայի ընտրանու կազմում: Նազարյանը Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչն է 2012 թվականից:
Շնորհավորում ենք Էդմոնդին եւ մեր օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանին նման փայլուն հաղթանակի համար։
Լուսանկարը՝ Kostadin Andonov-ի
orer.eu