Լոս Անջելեսում ավարտվեց տարվա գլխավոր կինոմրցույթը՝ ՕՍԿԱՐ մրցանակաբաշխությունը, որում օտարալեզու ֆիլմը ոչ միայն 4 ՕՍԿԱՐ շահեց, այլեւ առաջին անգամ արժանացավ Լավագույն ֆիլմի համար տրվող ՕՍԿԱՐ-ին։
Այսպիսով, մրցանակները տրվեցին հետեւյալ ֆիլմերին ու կինոգործիչներին։
«Լավագույն ֆիլմ»՝ հարավկորեական «Մակաբույծը» (ռեժիսոր՝ Պոն Ջուն հոն),
«Լավագույն ռեժիսոր»՝ Պոն Ջուն հոն («Մակաբույծը»)
«Լավագույն օտարալեզու ֆիլմ»՝ «Մակաբույծը»,
«Լավագույն սցենար»՝ «Մակաբույծը»,
«Լավագույն դերասանուհի»՝ Ռենե Զելվեգերը («Ջուդի»),
«Լավագույն դերասան»՝ Խոակին Ֆենիքսը («Ջոկեր»),
«Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ»` «Ամերիկյան գործարան»,
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»` Լորա Դերն («Ամուսնական պատմություն»),
«Երկրորդ պլանի լավագույն դերասան»` Բրեդ Փիթ («Մի անգամ Հոլիվուդում․․․»),
«Լավագույն մոնտաժ» անվանակարգում հաղթում են Մայք Մաքասքերը և Էնդրյու Բաքլերը («Ford-ն՝ ընդդեմ Ferrari-ի»),
«Լավագույն սաունդրեք»՝ Հիլդուր Գուդնադոտիր ( «Ջոկեր»),
«Լավագույն վիզուալ էֆեկտներ»՝ «1917» ֆիլմը,
«Լավագույն օպերատորական աշխատանք»՝ Ռոջեր Դիքինս ( «1917»),
«Լավագույն ձայնային մոնտաժ»՝ Սեմ Մենդեսի «1917» ֆիլմը,
«Լավագույն անիմացիոն ֆիլմ»`«Խաղալիքների պատմություն 4»։