Հոնկոնգի և Չինաստանի հայ համայնքը հուզիչ տեսանյութ է հրապարակել ՝ ուղղված կորոնավիրուսի կանխարգելման դեմ Չինաստանի պայքարին: Տեսանյութում իրենց խրախուսական խոսքն են փոխանցել Չինաստանի տարբեր քաղաքներում ապրող հայեր։ Նրանք իրենց խոսքերով փորձել են քաջալերել չին ժողովրդին և իշխանություններին, ովքեր ձեռնարկել են աննախադեպ քայլեր համաճարակը դադարացնելու համար: Տեսանյութը, որը պատրաստվել է Հայաստանում, նաև ներկայացնում է Երևանի Կոնֆուցիուսի ինստիտուտում չինարեն սովորող հայ ուսանողներին:
Չինաստանի և Հոնկոնգի հայ համայնքի նախագահ Հենրի Արսլանյանի խոսքերով՝ «այս քայլով մենք ցանկանում ենք մեր չինացի ընկերներին հիշեցնել, որ հայ ազգը մշտապես աջակցելու և լինելու է չինացիների կողքին՝ հատկապես այս դժվարին շրջանումե:
«Հայերը Չինաստանի հետե խորագրով տեսահոլովակը արդեն հասանելի է YouTube-ում (https://www.youtube.com/watch?v=q0ACyTaRato) և կցուցադրվի չինական և արևմտյան լրատվամիջոցներով՝ #ArmeniansWithChina և #WeAreChina հեշթեգերով:
Կորոնավիրուսի համաճարակի բռնկման սկզբից ի վեր, հայ համայնքը փորձել է տարբեր նախաձեռնություններով օգտակար լինել է Չինաստանին։ Այդպիսի նախաձեռնություններից էր ավելի քան 10,000 բժշկական դիմակների և ձեռնոցների նվիրաբերումը Չինաստանին, ինչը կազմակերպվել էր մի խումբ կամավորների, այդ թվում նաև Երևանի Կոնֆուցիուսի ինստիտուտի ուսանողների կողմից։
Չինաստանի հայկական համայնքը, որն առավել հայտնի է ChinaHay անունով, հսկայական աճ է ապրել վերջին տարիներին: Համայնքը անդամները հիմնականում բնակվում են Պեկին, Շանհայ, Նանջինգ, Գուանչժո, Շենժեն և Հոնկոնգ քաղաքներում: Համայնքի մասին ավելին իմանալու համար, կարող եք այցելել ChinaHay ֆեյսբուքյան էջ:
---
Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել Հասմիկ Յումուշաղջյանին հետևյալ էլ-փոստով՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։