Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հունվարի 30ին Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ հանդիպում բուլղարուհի ռեժիսոր, օպերատոր, կինովավերագրող և լրագրող, Հայաստանի և Բուլղարիայի Հանրապետությունների լրագրողների միության անդամ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի գնդապետ Ցվետանա Պասկալևայի հետ՝ նվիրված նրա ծննդյան 60-ամյակին:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ «Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական Գրադարանի» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը՝ շնորհավորելով սիրված մտավորականին,լրագրողին ու հայրենասերին։ Նա իր խոսքում նշեց. <<Թողնելով ձեր հանգիստ աշխարհը,ապավինելով հոգու կանչին հաղորդումների ու ֆիլմերի միջոցով համայն մարդկությանը ներկայացրել եք Արցախյան գոյամարտն ու դրա մասնակից նվիրյալներին: Ես ցանկանում եմ հայ ժողովրդի անունից երախտիքի խոսքեր ուղղել Ձեզ ու ողջունել ձեր հայրենասիրական հաղորդումները և ֆիլմերն, որոնց միջոցով բոլորը հասկանում են հայի արժեքն ու հայրենիքի նկատմամբ սերը: Ստեղծելով դրանք՝ դուք այսուհետ կարող եք կոչվել Հայոց աշխարհի լեգենդների հերոսներից մեկը >>:

Ցերեկույթը վարում էր գրադարանի աշխատակցուհի, դերասանուհի ասմունքող Գայանե Սամվելյանը: Միջոցառման ընթացքում գեղեցիկ հուշերով ու ռազմա-հայրենասիրական ելույթներով հանդես եկան գրող հրապարակախոս Ռուզան Ասատրյանն,իր երախտիքի խոսքերն ուղղելով բուլղարացի ժողովրդին,ասեց որ այսպիսի լեգենդ ու հայրենասեր մարդու է պարգևել մեր երկու ազգերին: Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Աշոտ Մհերյանը, «Անահիտ ջոկատի» հրամանատար, ՀՀ ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը, սիրված հեռուստալրագրող,Հանրային ռադիոյի «Ապրելու բանաձև» ու համանուն հանրագիտարանային հրատարակության խմբագիր, զոհված ազատամարտիկ Աշոտ Չախոյանի մայր՝ Գոհար Մարտիկյանը։

ՀՀ ՊՆ պահեստազորի փոխգնդապետ,Հայաստանի Գրողների միության անդամ, բանաստեղծուհի Նոնա Պողոսյանն իր խոսքում նշելով, որ կցանկանար,որպեսզի սիրված հեռուստալրագրողն անդրադարձ կատարի նաև ապրիլյան քառօրյային ու դրա բոլոր նվիրյալներին, իսկ վերջում նա մի հատված ընթերցեց իր 2016թ. գրված պոեմից: Ելույթներ ունեցան նաեւ Ապրիլյան քառօրյայի մասնակից ՀՀ ԶՈւ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը, զոհված հերոս Սասուն Մկրտչյանի մայրը՝Նարինե Կիրակոսյանը, ազատամարտիկ, արձակագիր, հրապարակախոս Էդուարդ Խաչիկյանը:

Միջոցառման ընթացքում գեղեցիկ ու հայրենասիրական երգերի կատարմամբ հանդես եկավ սիրված երգիչ,երգահան ազատամարտիկ Գուսան Հայկազունը: Միջոցառման ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու Ցվետանա Պասկալևային նվիրված ու նրա Արցախյան գոյամարտի մասին ֆիլմերից:

Վերջում ելույթ ունեցավ Ցվետանա Պասկալևան՝ իր երախտիքի խոսքերն ուղղելով բոլոր մասնակիցներին ու միջոցառման կազմակերպիչներին: Իր խոսքում նա ասաց. << Երբ ես եկա Հայաստան, իսկ այնուհետև Արցախ, լուսաբանելու ու ներկայացնելու այդ անվերջ թվացող պայքարը հասկացա, որ այդ օրերին միջազգային մամուլը մեծ դժվարությամբ էր ներկայացնում գոյամարտը: Եվ որպես կին ինձ համար բավականին դժվար էր տեսախցիկով նկարահանել այդ տեսարանները: Առանց զենքի չէի կարող անցնել այդ դժվար ու անվերջ թվացող մարտի դաշտի միջով։ Ես հպարտ եմ նրանով, որ բուլղարացի եմ: Սրտանց ձեզ հետ եմ ու հոգով նվիրված ձեր ժողովրդին: Ես այնքան եմ լավ զգում ձեր մոտ, քան մնացած այլ երկրներում, որտեղ որ ճանապարհորդել եմ>>: Նշենք, որ միջոցառմանը մասնակցում էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ դիվանագիտական ներկայացուցիչներ, մտավորականներ, զինվորականներ և այլք: Պասկալեւան առաջին օտարերկրացի լրագրողն է,ով լուսաբանել և պայքարել է հայերի զանգվածային տեղահանությունների և նրանց հանդեպ ազերիների կողմից կիրառվող վայրագությունների մասին: Նա թողնելով իր հայրենիքը բնակություն հաստատեց մեր երկրում՝համայն մարդկությանը ներկայացնելու թե որքան հզոր է հայ զինվորը, աշխատասեր ու հայրենասեր և իր հողին նվիրված ժողովուրդը,որ ոչ մի անգամ չի նահանջի ու չի հանձնի պատմական ու պապենական երկիրը: Լինելով առաջնագծում նա ներկայացրեց, եւ մինչ օրս ներկայացնում ու ներկայացնելու է բոլոր այն նվիրյալներին,ովքեր արարելու են մեր երկրի նորագույն պատմությունը՝ գալիք սերնդին թողնելով դարերի ընթացքում մեր պապերի կողմից թողած ու ստեղծած հայրենիքը:

 

Տեղեկանք- Պասկալեւան ծնվել է 1960 թվականի հունվարի 22-ին Բուլղարիայի Հանրապետության Սլիվենի մարզի Նովա Զագորա քաղաքում: 1984 թվականին ավարտել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտը։ Պասկալեւան առաջին անգամ Հայաստան է եկել 1991 թվականին` իր կինոխցիկով վավերագրելու այդ օրերին Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում կատարվող իրադարձություննեերը: Պասկալեւան ասում է, որ եկել էր մի քանի օրով, հետո որոշեց մնալ մեկ ամիս, հետո` չորս ամիս, սակայն այդպես էլ չմեկնեց Հայաստանից:Առաջին տարիներին անընդմեջ Ղարաբաղում էր` բնակավայրերում, հոսպիտալներում եւ խրամատներում նկարահանում էր ամեն ինչ: Ղարաբաղյան պատերազմի ընթացքում նրա նկարահանած ֆիլմերը` որպես վավերագրական նյութեր, պատմում էին այն ամենի մասին, ինչ տեղի էր ունենում: 1991-1994 թվականներին աշխատել է ԱրցախումԳետաշենումՇահումյանում, լուսաբանել արցախյան հերոսամարտը, Արցախի խնդիրը ներկայացրել միջազգային հանրությանը։Նկարահանել է պատերազմական իրադարձություններին, արցախյան ազատագրական պայքարին նվիրված վեց վավերագրական ֆիլմ (հայերենռուսերեն և անգլերեն)՝ «Ղարաբաղի վերքերը» ընդհանուր անվամբ, որոնք արժանացել են մի շարք մրցանակների՝ Ժնևի (1992), Հոլիվուդի (1993), Վերմոնտի (ԱՄՆ, 1994) միջազգային կինոփառատոներում։1993-1994 թվականներին ԱՄՆ-ի Կոնգրեսում, Կանադայի խորհրդարանում, ՄԱԿ-ում, «Միջազգային համաներում» և այլ կազմակերպություններում ցուցադրել է իր ֆիլմերը, ելույթներ ունեցել ի պաշտպանություն արցախահայության ազատագրական պայքարի։1995-1997 թվականներին Հայաստանի ազգային հեռուստատեսությունում վարել է Արցախի անցյալին և ներկային նվիրված «Իմ թանկագին ողջեր և մեռածներ», 1998-2001 թվականներին՝ Հայաստանի և ԱՀ խնդիրների շուրջ՝ «Ասպեկտ» հեղինակային, հրապարակախոսավերլուծական հաղորդաշարերը։ 2014 թվականից Հանրային հեռուստաընկերությամբ վարում է արցախյան գոյամարտին և նրա հերոս մասնակիցներին նվիրված «Նվիրյալները» հաղորդաշարը։2001 թվականին նկարահանել է Շուշիի ազատագրմանը նվիրված «Ոգի և հավատ» փաստավավերագրական ֆիլմը։ Նկարահանել է «Բարձունքներ, հույսեր» («Высоты, надежды», Vysoty, nadezhdy, Heights, hopes, 1991),«Կլինի՞ արդյոք առավոտ Ղարաբաղի վրա» («Будет ли утро над Карабахом?», Will there be a morning over Karabakh, 1992),«Իմ թանկագին ողջեր և մեռածներ» («Дорогие мои, живые и мертвые», My dear, alive and dead, 1993), «Ղարաբաղի վերքերը» («Раны Карабаха», Rany Karabakha, Wounds of Karabakh, 1994), «Մայր հողի զինվորները» («Солдаты своей земли», Soldaty swoey zemli, The soldiers of their land, 1994),«Լռություն» («Затишье», Zatish'e, Calm, 1995), «Հավատ և ոգի» («Вера и дух», Vera i dukh, Faith and spirit, 2001) ֆիլմերը: Եվ ահա այդ թվով 7 ֆիլմերը` 6 լեզուներով, ամփոփել է երկու տեսասկավառակներում, որոնք 1000 օրինակով թողարկել է Հայկական երաժշտական կենտրոնը` Պաշտպանության նախարարության օժանդակությամբ եւ հովանավորությամբ:Արժանացել է մի շարք պետական ու գերատեսչական պարգևների,դրանք են՝1993 Արցախի գրողների միության «Եղիշե» մրցանակ,1994 Annual Columbus International Film & Video Festival's bronze plaque,Արցախի բանակի գնդապետ,1996 ՀՀ Արիության մեդալ,2009 ՀԲԸՄ Կարպիս Փափազյան մրցանակ,2009 Մովսես Խորենացու մեդալ,Երախտագիտության մեդալ (2015): Պասկալեւան Հայաստանում է ապրում արդեն գրեթե 29 տարի, երբեք չի հեռացել Հայաստանից ու մտադիր էլ չէ։ Սպասում է, որ տեսնի Արցախի հաղթանակը, վերջնական հաղթանակը։ «Երբ մեկ ամսով մեկնում եմ Հայաստանից, կարծես որբացած լինեմ, արագ ետ եմ վերադառնում, սա իմ տունն է, ես այստեղի զավակ եմ»,-ասում է ռեժիսորը:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի