Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
1
 
Ավստրիական Գրացում անցկացվող Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանը ներկայացնող հայազգի 16-ամյա Արթուր Դանիելյանը գրավեց երկրորդ տեղը եւ արժանացավ արծաթե մեդալի։ Սա նրա առաջին մասնակցությունն էր եվրոպական առաջնությանը՝ Ռուսաստանում նույնպես երկրորդ տեղը գրավելուց հետո։ Չեխական հեռուստաստեության մեկնաբանը նշեց, որ Արթուրը իբրեւ հայ շատ լավ է զգում երաժշտությունը եւ կարող էր ներկայացնել նաեւ Հայաստանը։ Արթուրը ծնվել է Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում։
 
Առաջին տեղում Ռուսաստանը ներկայացնող սիբիրցի Դմիտրի Ալիեւն էր, երրորդ տեղում՝ Վրաստանը ներկայացնող մարզիկը՝ Մորիս Կվիտելաշվիլին։ Ռուսաստանը վերջին անգամ հաղթել էր Եվրոպայի առաջնությունում 2012 թվականին՝ ի դեմս Եվգենի Պլյուշենկոյի։
 
Հայաստանը ներկայացնող Սլավիկ Հայրապետյանը գրավեց 18-րդ տեղը։ Ցավոք, Չեխիան ներկայացնող մարզիկը, որ առաջին տեղի հավակնորդ էր, սահելիս մի քանի անգամ ընկավ եւ գրավեց ընդամենը 7-րդ տեղը։
 
ՕՐԵՐ