Հունվարի 22-ին չեխական Բռնո քաղաքի ֆիլհարմոնիայի սրահներից մեկում տեղի ունեցավ մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հանդիպումը տեղի հայության հետ։ Հանդիպումը կազմակերպել էր Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը։
Մաեստրո Մանսուրյանը ներկաներին պատմել է իր կյանքի ու ստեղծագործական ուղու՝ մասնավորապես Գերմանիայում ունեցած հաջողությունների եւ ձայնագրությունների մասին, պատասխանել է ներկաների հարցերին։
Այնուհետեւ դեսպան Հովակիմյանը ներկայացրել է չեխահայ շնորհալի երիտասարդ երաժիշտներին։
Վերջում մաեստրո Մանսուրյանը ներկաների խնդրանքով նվագել է մի հատված ,,Կտոր մը երկինք,, ֆիլմի համար գրված երաժշտությունից, նվիրել է իր գրքերից։ Համերգի կազմակերպիչները ներկայացրել են , ,Բախ եւ Մանսուրյան,, ծրագիրը։
Իսկ այսօր երեկոյան Բռնոյի ֆիլհարմոնիկի կատարմամբ հնչել է մաեստրո Մանսուրյանի ,,Ռեքվիեմը,,, որին ներկա են եղել Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, չեխական մշակույթի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Հաջորդ համերգը տեղի կունենա վաղը երեկոյան։
Լուսանկարները՝ Հակոբ Խոջայանի
ՕՐԵՐ