Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 

 

Հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտի կարգավորման և տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմինները կանգնած են լուրջ մարտահրավերի առաջ: Վերջիններս պետք է որոշում կայացնեն հայաստանյան հեռահաղորդակցության շուկայում երբևէ տեղի ունեցող ամենախոշոր համակենտրոնացման վերաբերյալ, այն է`տեղական սեփականատեր ունեցող UCOM օպերատորի կողմից VEON համաշխարհային խոշորագույն հեռահաղորդակցական հոլդինգի դուստր ընկերության ձեռքբերումն է: Մի շարք հրապարակումներում քննարկվում է այս հնարավոր գործարքից ակնկալվող առավելությունները, այդ թվում օտարերկրյա ներդրումների գրավչությունը, 5-րդ սերնդի ցանցերի (5G) ներդրման համար հնարավորությունների ընդլայնումը և էլեկտրոնային հաղորդակցության անվտանգության ավելի բարձր մակարդակը, որը կապահովի տեղական սեփականատերը և ոչ օտարերկյա ներդրողը: Հրապարակումների հեղինակները նաև անդրադառնում են հեռահաղորդակցության շուկաներում անխուսափելի համակենտրոնացումներին իբրև առաջատար և զարգացող տնտեսություններում առկա գլոբալ միտումների:

 

Զարմանալի է սակայն, որ նշված հրապարակումների հեղինակներից ոչ մեկը չի նշել լոկ մեկ վտանգ, որը ի հայտ կգա շուկայի համակենտրոնացման արդյունքում և որոնք պարտադիր կերպով պետք է վերլուծվեն տնտեսական մրցակցության պաշտպանությունը ապահովող և ոլորտը կարգավորող մարմինների կողմից` որոշումներ կայացնելու համար: Սա առավել քան զարմանալի է թվում, հաշվի առնելով այն, որ դեռ շատերն են հիշում VEON Արմենիային նախորդող ԱրմենՏել ընկերության մենաշնորհը, որը ավարտվել է 12 տարի առաջ դանդաղեցրել է շուկայի զարգացումը ի համեմատ տարածաշրջանի այլ երկրների: Առանձին շուկայի համակենտրոնացումը կարող է կարճատև դրական արդյունք ունենալ, սակայն միևնույն ժամանակ կարող է առաջացնել երկարաժամկետ բացասական հետևանքներ` թե ոլորտի և թե սպառողների համար: Որոշ ամենաակներև բացասական հետևանքները կքննարկվեն այս հոդվածում` այլ հեղինակների կողմից մի շարք հրապարակումներում մատնանշված առավելությունները վերլուծելու հետ մեկտեղ: Ինչպես կտեսնեք, առավելություններն այնքան էլ միանշանակ չեն, իսկ վտանգները` բավականին իրատեսական և չեն կարող անտեսվել պետական մարմինների կողմից:

 

Ներդրումային գրավչություն

Ucom ընկերությունը հիմնվել է հայկական ներդրողների կողմից և Հայաստանում տեխնոլոգիական բիզնեսի ստարտափներից ամենահաջողակներից մեկն էր: Թեև ընկերության սեփականատերերի ամբողջական պատկերը երբեք պարզ չի եղել, պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի անունը հաճախակի էր նշվում որպես ընկերության բաժնետոմսերի վերջնական շահառու: Ի հայտ եկած որպես այդ ժամանակվա ֆիքսված կապի մենաշնոր ունեցող ԱրմենՏելի կողմից մատուցվող ծառայությունների այլընտարնքային օպերատոր և լուրջ մրցակից, Ucom-ը շատ արագ աճ արձանագրեց և դարձավ լուրջ վտանգի աղբյուր ԱրմենՏելի լայնաշերտ ինտերնետի և կորպորատիվ հեռախոսային ծառայությունների շուկաների մենաշնորհի համար: Թեև, Ucom-ի աճի պատմությունը ամբողջական չէր լինի առանց հիշատակելու ԱԱՀ-ից ազատելու հարկային արտոնությունը, որը մի քանի անգամ շնորհվում էր ընկերությանը:

 

Այնուամենայնիվ, ուժեղ մրցակիցների (որոնք են Ռոստելեկոմի և անլար ինտերնետի ծառայություններ մատուցող ՄՏՍ Վիվասել ընկերությունները) հայտնվելը, որոշ չափով դանդաղեցրել է Ucom-ի զարգացումը և ընկերության սեփականատերերը սկսեցին փնտրել պոտենցիալ ներդրողներին և անգամ ընկերության բաժնետոմսերի ամբողջ փաթեթի գնորդին: Այս փնտրտուկների հետ զուգահեռ Ucom-ը ստացել է շարժական շուկայի երրորդ օպերատորի բաժնետոմսերը գնելու առաջարկություն, օգտվել է դրանից և դարձել է ամրակցված և շարժական ցանցերի երկրորդ ունիվերսալ օպերատոր:

 

Ի դեպ, Օրանժ ընկերության հայկական շուկան լքելու որոշումը անսպասելի չէր: Այսպես, Օրանժի սեփականատեր` Ֆրանս Տելեկոմը վճարել է մոտ 50 մլն եվրո շուկա մուտք գործելու լիցենզիայի համար և նախատեսում էր հայկական շարժական ծառայությունների շուկայում դառնալ առնվազն երկրորդը ծավալով: Սակայն, 6 տարվա գործունեության ընթացքում Օրանժը այնպես էլ չմոտեցավ երկրորդը շուկայում ԱրմենՏելին ինչպես եկամուտների, այնպես էլ բաժանորդային բազայի ցուցանիշներով: Ընկերությունը, ստանալով մի շարք արտոնություններ, օրինակ` շարժական համարների տեղափոխելիության և ինֆրակառուցվածքի համատեղ օգտագործման հարցերում (վերջինը լիարժեք չիրագործվեց տեխնիկական պատճառներով), որոնք պետք է հեշտացնեին ընկերության մուտքը նոր շուկա, այդպես էլ չկարողացավ Հայաստանում եվրոպական տեխնոլոգիական բիզնեսի ներդրման հաջողակ օրինակ ծառայել:

 

Ավելին, չնայած բարենպաստ պայմանների և արտոնությունների, Օրանժը բախվեց հարկային մարմինների հետ խնդիրներին, որոնք հարկերի սխալ հաշվարկման պատճառով ստիպեցին ընկերությանը վճարել 2 միլիարդ դրամ, որը ըստ էության ամենամեծ տուգանքն էր, որը երբևէ կիրառվել է Հայաստանում կապի օպերատորների հանդեպ: Ի հակառակը պտտվող լուրերի այն մասին թե տուգանքը որևէ կապ չի ունեցել ընկերության Ucom-ի կողմից ապագա ձեռքբերման հետ, տուգանքի փաստը միանշանակորեն ազդել է հայկական շուկան լքելու Օրանժի որոշման վրա: Արդյունքում 2015թ. Եվրոպական խոշորագույն ներդրողը որոշեց դուրս գալ հայկական հեռահաղորդակցության շուկայից:

 

Բերեց արդյո՞ք հեռահաղարդակցության շուկաներում այս համակենտրոնացումը նոր ներդրումներին: Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է հաշվի առնել, որ ձեռքբերումից առաջ Ucom-ը կարգավորող մարմնից հայցել է բանկային վարկի նպատակով ընկերության բաժնետոմսերի գրավադրման թույլտվությունը. Այլ կերպ ասած, Օրանժի սեփականատերը Հայաստանից դուրս է հանել կոշտ արժույթով գումար, որը գրեթե հավասար է ընկերության շուկայական գնին, իսկ կոնսոլիդացված ընկերությունը այդ գումարը հաշվառել է որպես սեփական պարտք: Սա բնավ նման չէ ներդրումներ գրավելուն, համաձա՞յն եք:

 

Նույն բանը տեղի կունենա և ՎԵՈՆ Արմենիան ձեռք բերելու դեպքում: Գործող օպերատորի սեփականատերը Հայաստանից դուրս կհանի միլիոնավոր դոլարների գումար: Մենք տեղյակ չենք թե որտեղից են հատկացվելու ՎԵՈՆ Արմենիայի բաժնետոմսերի ձեռքբերման գումարները: Դա կարող է լինել բաժնետոմսերի գրավի դիմաց ևս մեկ բանկային վարկ, իսկ կարող է լինել նաև Ucom ընկերության օֆշորային կապիտալ (Ընկերության բաժնետոմսերի զգալի մասը պատկանում է օֆշորային ընկերությանը): Ինչևէ, ներդրումներ գրավելու հեռանկարը թվում է ոչ իրատեսական:

 

Իսկ Օրանժի ձեռքբերումից հետո արված ֆինանսավորման մասին հիշատակված հրապարակումների հեղինակների փաստարկները, որոնք ներկայացվում են որպես ակնկալվող առավելություններ, անհեթեթ են, քանի որ բոլոր օպերատորները ստիպված են ներդնել գումարներ` բարձր մրցակցային հեռահաղորդակցության շուկայում «ողջ մնալու» նպատակով: Սեփական արդյունաբերական պոտենցիալը զարգացնելուն ուղղված նման ֆինանսավորումը ներդրում չի հանդիսանում:

 

Մրցակցության համար բարենպաստ լինելը

 

Ucom-ի հաջողությունները մասամբ կայանում է նրանում, որ ՎԵՈՆ Արմենիան /ԱրմենՏելը/ չի կարող լայնաշերտ ինտերնետի կիսով չափ մենաշնորհային շուկայում առաջարկել մրցունակ ծառայություններ: Միևնույն ժամանակ, չնայած շուկայի ֆորմալ ազատականացմանը, ԱրմենՏելը զարգացած ինֆրակառուցվածք ունեցող միակ օպերատորն է: Առ այսօր ՎԵՈՆ Արմենիան միակ օպերատորն է, որը ամրակցված կապի ծառայություններ է մատուցում մի շարք մարզերում, քանի որ սակավաբնակ բնակավայրերում նոր ինֆրակառուցվածքի շինարարությունը թանկարժեք ներդրումներ է պահանջում: Այնուամենայնիվ, լայնաշերտ ինտերնետի շուկան Հայաստանում շատ մրցակցային է և օպերատորները ստիպված են աշխատել նվազագույն եկամտաբերությամբ: Բացի այդ, ծառայությունների որակը (թողունակությունը, որը հաճախ անվանում են «արագություն») այնքան բարձր է, որ օգտատերերը հաճախակի օգտագործում են միևնույն միացումը և այդպիսով իջեցնում են մեկ օգտատերի փաստացի գինը:

 

Վերոնշյալ պատճառներով գնային մրցակցությունը լայնաշերտ ինտերնետի շուկայում հինգ տարվա ընթացքում անհնարին է, շուկայի մասնակիցները մրցակցում են բացառապես ծառայությունների տեսականու և որակի համար: Ծառայությունների որակի մասին խոսելիս մենք սովորաբար ի նկատի ունենք թողունակային շերթի կայունությունը, ընդհատումների և ծառայության անհասանելիութան տոկոսը, ինչպես նաև հաճախորդների սպասարկամ տարբեր չափանիշներ, ինչպիսիք են օրինակ` սպասարկման ծառայություն դիմելու սպասելաժամանակը, արձագանքելու ժամանակը, խնդիրների լուծման արագությունը և ոլորտի մասկագետներին կաջ հայտնի այլ չափանիշները: Ամրակցված կապի ծառայություններ մատուցող երկու խոշորագույն պրովայդերների կոնսոլիդացման արդյունքում, այլ ամրակցված օպերատորների բացակյության պայմաններում մարզերում ծառայությունների որակի համար մրցակցությունը անխուսափելիորեն կզսպվի:

 

Շարժական կապի շուկաների ամենաարդյունավետ կառուցվածքի մասին եզրահանգումները կարելի է անել այլ երկրների փորձի վերլուծության հիման վրա: Այսպես, երկրների մեծ մասում, այդ թվում Հայսատանի հետ համաչափ և համադրելի երկրներում (Սլովակիա, Մակեդոնիա, Էստոնիա) գործում են երեք և ավելի շարժական կապի կամ երկու ցանցի կամ երեք վիրտուալ օպերատորներ (MVNO): Ի դեպ, MVNO լավագույն լուծում է հանդիսանում մրցակցության մակարդակի բարձրացման համար այն երկրներում, որտեղ համեմատաբար սակավ է հեռահաղորդակցության ձեռնարկությունների քանակը և որպես այլընտրանք պետք է դիտարկվի նաև Հայաստանում:

 

Ավելի անվտանգ հաղորդակցություն

 

Հաղորդակցությունների անվտանգության համար ամենաառանցքային խնդիրը պահուստային կապուղիներն են: Ցավոք, հայաստանյան պետական մարմինները երբևէ չեն դարձրել էական ուշադրություն պահուստային և այլընտրանքային կապուղիների հարցին: Հայաստանի բոլոր արտաքին միացման գծերը անցնում են Վրաստանի տարածքով` առանց արբանյակային միացումով ապահովվող պահուստավորման: Ուստի, կոնսոլիդացիան կարող է և չի կարող ազդեցություն ունենալ պահուստավորման վրա` կախված ընկերության ղեկավարության որոշումներից, ուստի այս հարցը պետք է լինի պետական մարմինների ուշադրության էպիկենտրոնում:

 

Եթե կարգավորողը չկիրառի նվազագույն պահուստավորման ստանդարտներ (արտաքին միացնող գծերի քանակը), պահուստավորման չբավականացնող մակարդակը միանշանակ կխաթարի հաղորդակցության հուսալիությունն ու անվտանգությունը:

 

ՎԵՈՆ-ը ազատ շրջանառությունում գտնվող արժեթղթեր թողարկող է (IPO), որի բաժնետոմսերը ցուցակադրվում են NASDAQ և Amsterdam Stoke Exchange արժեթղթերի բորսաներում, ուստիև վերջինս պարտավոր է իր գործունեությունը համապատասխանեցնել ԱՄՆ և Նիդերլանդների օրենսդրությամբ սահմանված զանազան իրավական և անվտանգության ստանդարտներին: Մասնավորապես, ՎԵՈՆ Արմենիան, որպես VEON խմբի մեջ մտնող ընկերություն պետք է գործի համապատասխան Եվրոպական Միության գաղտնիության և անձնական տվյալների պաշտպանության կարգավորումների, որոնք աշխարհում ամենախիստ պահանջներ են պարունակում: Այսպես, օրինակ ՎԵՈՆ-ի գլխամասային ընկերությունը ԵՄ Տվյալների պաշտպանության օրենսդրության (General Data Protection Regulation, GDPR) պահանջները խախտելու համար կարող է վճարել միջին չափի հեռահաղորդակցության ընկերության արժեքի չափով տուգանք:

 

Այս տեսանկյունից տեղական սեփականատիրոջ գործոնը հաղորդակցություններն ավելի անվտանգ չի դարձնի: Դա բնավ չի նշանակում որ Ucom-ը նվազ պատասխանատու է բաժանորդային տվյալների պաշտպանության և գաղտնիության հարցերում: Սակայն, միայն այն փաստը, որ վերջինս չունի պարտականություն ենթարկվելու ավելի բարձր (Հայաստանի օրենսդրության հետ համեմատ) ստանդարտներին, կարող է տվյալների պաշտպանության և գաղտնիության ապահովման ստանդարտները չպահպանելով պայմանավորված ծախսերի կրճատման պոտենցիալ ռիսկ առաջացնել:

 

Տնտեսության և շուկայի համար բարենպաստ ազդեցություն

 

Միաձուլումներն ու կլանումները շուկայում սովորաբար այն գործարքներն են, որոնց նպատակն է ընկերությունների շուկաներում իրենց բաժնեմասը ավելացնելը, մրցակցությունը ոչ այդքան սուր դարձնելն է և արդյունքում` մարկեթինգի և հաճախորդներին նեգրավելու ծախսերը կրճատելն է: Քննարկվող դեպքում նույնպես ծախսերի օպտիմիլացումն անխուսափելի է, իսկ դա ենթադրում է աշխատանքային հարյուրավոր տեղերի կրճատում, պետական բյուջե վճարվող ռադիոհաճախականությունների ծախսերի օպտիմիզացում: Բնականաբար, քննարկվող գործարքը կհանգեցնի նաև սպասարկման սրահների օպտիմիզացմանը, վարձավճարների, գովազդի ու մերչանդայզինգի վրա կատարվող ծախսերի կրճատմանը:

 

Կարաջարկի՞ արդյոք կառավարությունը ազատված հաճախականությունները շուկայի նոր խաղացողներին: Սա հիմնական հարցն է, որը պետք է լուծում ստանա պետական մարմինների կողմից, և միևնուն ժամանակ սա հիմնական հարցն է, որը հետաքրքրում է շուկայի մասնակիցներին և պոտենցիալ ներդրողներին: Սակայն ամենաառաջին խնդիրը այն է, որ իշխանությունները պետք է մրցակցությունն ու շուկայի պաշտպանությունը ապահովող որոշումներ կայացնեն, քանի որ ՎԵՈՆ Արմենիայի ձեռքբերման արդյունքում Ucom-ը կդառնա ստորգետնյա և լավ զարգացած վերգետնյա մալուխային ինֆրակառուցվածքի գրեթե մենաշնորհային օպերատոր:

Սեփ.թղթ.

Երեւան