Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հանրածանոթ արվեստագետ , նկարիչ, բարերար Լևոն Առատյանը (Սիր․ Լ.) կյանքին հրաժեշտ տվեց անցյալ տարի՝ 2019-ի հոկտեմբերին։ Նա ծնվել էր 1932թ   Բեյրութում, Հայոց Ցեղասպանությունը վերապրածի որդի, ով15 տարեկանում ծառայել է Ֆրանսիական արևելյան ջոկատում։ Հոր և մոր ընտանիքները ծագումով Աինթապից էին, Կիլիկիա։ Մայրը կարողացել էր փախչել ցեղասպանության ժամանակ, քանի որ իր ծնողները 1910թ մեկնել էին Նյու Յորք: Լևոնը ուսանել է Բեյրութի Մխիթարյան Միաբանությունում, այնուհետև Ճիզվիտների Սուրբ Ժոզեֆ քոլեջում։

1951թ. նա ժամանում է Փարիզ և շարունակում է ուսումը Սորբոնի համալսարանում, ինչպես նաև հաճախւում է մի շարք մշակութային և գրական վայրեր և հատկապես մասն է դառնում Զադկինի , Ժան Լուղսայի, Շանա Օղլոֆի արհեստների։ Այնւուհետև շարունակում է ապրել և աշխատել Փարիզում։

Հայաստանում երկրաշարժի հաջորդ օրը,պարոն Լևոնը նվիրում է իր ողջ ժամանակը՝ կազմակերպելով համաշխարհային արվեստագետների ստեղծագործությունների աճուրդ՝<<Արվեստ, Ս․Օ․Ս, Հայաստան>>, մարտի 14, 1989 թ Փարիզի Կարդին տարածքում: Հավաքված երկու միլիոն ֆրանկը՝ ստացված 230 ստեղծագործությունների վաճառքից, ներդրվել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության ծրագրի շրջանակներում։ 1992թ նոյեմբերին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Մադամ Հարթինգի ներկայությամբ Էրեբունի հիվանդանոցային համալիրում ստեղծվել է առաջին առողջապահական ծառայությունը՝ նախատեսված երեխաների համար։ Ներկայումս բուժ-հաստատությունը համագործակցում է Կրետեյի Հենրի Մոնդորի անվան պետական հիվանդանոցային համալիրի հետ։

1990թ <<Ժամանակակից արվեստ և երաժշտութուն>> կազմակերպության հետ,որի նախագահ-ստեղծողն է հանդիսանում նույն ինքը՝ Լևոն Առատյանը, և անձնական հովանավորների աջակցությամբ իրականացնում է մի առանձնահատուկ ցուցահանդես՝<<Քաղաքի գույները>>, համաշխարհային 100 արվեստագետների՝ծագումով 37 երկրներից, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Միտերանի, Ելենա Բոների և ուսուցիչ Ֆրանսուա Ժակոբի(Նոբելյան մրցանակակիր առողջապահական ոլորտում) հովանու ներքո Ցեղասպանության ճանաչման երաշխավորությամբ և ի հիշատակ 20-րդ դարի ոճրագործության զոհերի։ Ցուցահանդեսը կայացել է նաև Մադրիդում 1991թ քաղաքապետ Ագուստին Ռոդրիգես Սահագունի աջակցությամբ, այնուհետև՝ Պրահայում նախագահ Վացլավ Հավելի հրավերով։

1994թ կազմակերպում է հանրային վաճառք Փարիզի մշակութային կենտրոնի համար։ 113 արվեստագետների ստեղծագործություններ՝միավորված ԱՊԱԿԱ-ի կողմից, հնարավորություն են տալիս ֆինանսավորելու արհեստանոց-ստուդիայի գնումը Փարիզի համաշխարհային արվեստների մշակութային կենտրոնում՝նվիրված հայ արվեստագետներին;

<<Ժամանակակից երաժշտություն և փոխանակումների արվեստ>> կազմակերպությունը նպաստում է մի առանձնահատուկ վեպի՝<<Վերջին միտքը>> պատմվածքի ճանաչմանը՝գրված գերմանացի-հրեա փախստական Էդգար Հիլզենրաթի կողմից՝արժանացած մրցանակի և թարգմանված 20 լեզուներով,այդ թվում նաև հայերեն և թուրքերեն։ Կազմակերպությունը նպաստում է նաև Հայոց ցեղասպանության ճանաչմանը Ֆրանսիայում։

1995թ Երևանում ստեղծում է Պասկալ Դյուսապենի օրատօրիոն երգահան Նիոբենի ներկայությամբ և միավորում է Երևանի Կոմիտասի անվան և Փարիզի գլխավոր երգչախումբը Պասկալ Ղոֆեի հովանության ներքո՝նվիրված Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցին, որի հովանավոևներ էին Ֆրասիայի դեսպանը, Ազգային ժողովի նախագահը, անհատ հովանավորները, Արտաքին Գործերի նախարարությունը և <<Գալուստ Գյուլբենկյան>> հիմնադրամը։

Հարկավոր է նշել, որ Լևոն Առատյանը մշտապես դրականորեն էր արձագանքում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում դպրոցների, հիվանդանոցային համալիրների անհրաժեշտ հովանավորման ծրագրերին։

Սկսած 2001թ.-ից Լևոն Առատյանի էսքիզով գորգերը՝գործված Չարենցավանի Գաբ-Հեմագ ընկերության գորգագործական արհեստանոցում, որի հիմնադիրն է ֆրանսահայ Գաբրիել Ժաֆալիանը, արտադրվում են եւ նպաստում են հայաստանյան գորգագործության մշակույթի զարգացմանը և հնարավորություն են ընձեռում հայ ընտանիքներին ապահովել աշխատանքով։

Թղթակից

Երեւան