Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 

Դեկտեմբերի 20-ին Բուխարեստի Քեմբրիջ դպրոցում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Թումանյանական օր» միջոցառումը:

Դպրոցի տարրական դասարանների աշակերտներին ներկայացվեց Հովհաննես Թումանյանի կյանքն ու գործունեությունը, ինչից հետո նրանք դիտեցին մեծանուն գրողի մասին պատմող 2D անիմացիոն մուլտֆիլմը:

Այնուհետև ներկաների համար ընթերցվեց Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը, որից հետո երեխաները քննարկեցին այն և բնութագրեցին հերոսներին։

Միջոցառման ավարտին աշակերտները դիտեցին «Անբան Հուռին» հեքիաթի հիման վրա նկարահանված համանուն մուլտֆիլմ-մյուզիքլը և համտեսեցին հայկական արտադրության հրուշակեղեն:

,,Շնորհակալություն ենք հայտնում Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրինությանը միջոցառման կազմակերպմանն օժանդակելու համար,,- գրված է Ռումինիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում։ 

 

ՕՐԵՐ