Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

    

 

Այն ,որ  չինարեն լեզվի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա Հայաստանում,այդ մասին գիտեինք,քանի որ առիթ էինք ունեցել Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ ներկա լինելու չինական օրացույցով նոր տարվան և ականատես եղել,թե այն ինչպես են ներկայացնում մայրաքաղաքի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցի սաները։ Դեռ այն ժամանակ դեսպանը բարձր գնահատեց հայ երեխաները չինարենը և խոստացավ աջակից լինել չինարենի ուսուցմանը։ Այսօր այդ դպրոցի 5-ից 8-րդ դասարաններում՝ավելի 600 հայ երեխաներ ուսուցանում են չինարենը որպես երրորդ օտար լեզու։

«Ուսուցման նկատմամբ մեծ հետաքրքրություն կա և դա մենք խրախուսում ենք ամենատարբեր միջոցառումներով,որոնք անց են կացվում չինարենով և բնական է մեր հայ երեխաների չինարենի իմացության հնրավորություններով»,-ասում է դպրոցի փոխտնօրեն Քնարիկ Համբարձումյանը։Դահլիճում ենք,ուր. որ է պետք է սկսվեն երկու թումանյանական հեքիաթների բեմադրությունը։

Երեխաները ներկայացնելու են թումանյանական «Կիկոսի մահը» և «Սուտասանը» հեքիաթները։Նախաբանը ներկայացվում է հայերենով,որպեսզի ամեն ինչ հասկանալի լինեն հանդիսատեսի՝ տվյալ դեպքում՝ուսուցիչների,համադասարանցիների,ծնողների և նաև հյուրերի համար։Սկսվում են ներկայացումները՝հայ երեխաները չինարեն լեզվով ու Թումանյանական ոգով ներկայացնում են հանրահայտ հեքիաթների ասելիքը և բովանդակությունը։Պետք էր տեսնել այն ոգևորությունը,որ ունեին նրանք։ Եվ պատահական չէր,որ ծափարություններ էին հնչում և ուրախ արձագանքներ։ Այդ ամենն արդեն հեքիաթների բեմադրությունների ավարտից հետո դառնալու էին գնահատանքի խոսքեր։

Կոնֆիցիուսի հայաստանյան կենտրոնի տնօրեն Գոռ Սարգսյանը ջերմորեն ողջունեց նաև այսպես մեծն Թումանյանի 150-ամյա հոբելյանի ոգեկոչումը և դպրոցի սաների լեզվական ունակությունների ներկայացումը։ Կոնֆուցիուսի կենտրոնի չինական կողմի տնօրեն Վան Չանձիուեն իր հիացմունքն է արտահայտում,որ աշակերտները հասկանալի  չինարեն լեզվով և  տպավորիչ դերասանական խաղով  են բացահատում Թումանյանի հեքիաթների ասելիքը և խաղը ։Հեքիաթների  նման ներկայացումը բարձր է գնահատում բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Սերգո Երիցյանը՝կարևորելով նման հետաքրքրության դերը լեզվի ուսուցման գործում։

«Կարծում ենք,որ այս բեմադրությունները կարելի մի փոքր էլ կատարելագործել և ներկայացնել դպրոցի սահմաններից  դուրս,-ասում է Սերգո Երիցյանը,- երեխաները սիրով ու նվիրվածությամբ են խաղում»։Դպրոցի տնօրեն Գարեգին Ներսիսյանը ներկայացնում է բեմադրության հեղինակին՝չինարենի ուսուցչուհի Արմինե Հարությունյանին,ով դպրոցի 5 ուսուցիչներից մեկն է,երրորդ տարին է,ինչ աշխատում է ուսումնական հաստատությունում, մի քանի միջոցառումների հեղինակներից մեկն է։ Նա վերջերս Հայաստանում Չինաստանի դեսպանատան կողմից ճանաչվել է չինարենի լավագույն ուսուցիչներից մեկը։

«Դասերը, իհարկե, շատ կարևոր են լեզվի ուսուցման գործում,բայց նման միջառումները հնարավորություն պիտի տան ոչ միայն խորանալ լեզվի գաղտնիքների մեջ,այլև պահպանել հետաքրքրութունը։ Մանավանդ, որ մեր երեխաները ավելի ընդունակ են չինարենի ուսուցման գործում և մեծ ձգտում ունեն ճանաչել ու հասկանալ Չինաստանը,-ասում է ուսուցչուհին,- գուցե այս երեխաներից շատերը իրենց բարձրագույն կրթությունը կստանան Չինաստանում,ինչպես դա կաջողվեց նաև ինձ»։

Ջերմ տպավորություններով հեռանում ենք դպրոցից,որ երբ առիթ եղավ հանդիպելու դեսպանի հետ չէի կարող պատմել դեսպանին։Իսկ նա ասաց. «Ուրախ եմ,որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա չինարենի նկատմամբ և այն դպրոցներում,ուր ուսուցանում են չինարենը, ձգտում են նաև տարբեր միջոցառումներ կազմակերպել։

Բնական է,որ լեզվի ուսուցումը նշանակում է ծանոթություն երկրին,գրականությանը,մշակութին,արվեստին։ Գիտեմ,որ հենց 135 դպրոցի սաները այցելեցին Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպած գեղանկարչական աշխատանքների և լուսանկարների ցուցահանդեսներ:Դա կարծում եմ հնարավորություն տվեց ճանաչելՉինաստանը։ Այս ամենը հայ-չինական փոխհարաբերություների զարգացման մասին է վկայում»։

Կարինե Տիտանյան