Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Դեկտեմբերի 12-ին, ժամը 11-ին Սերբիայի Հայ համայնքի ներկայացուցիչները և զոհված օդաչուների ընտանիքները հավաքվել էին Բեժանիյսկա կոսայի գերեզմանատանը,որտեղ ծաղիկներ դրեցին զոհվածների շիրիմներին։ 

Այնուհետեւ ժամը 12-ին Զեմունի քաղաքային այգում տեղադրված հայկական խաչքարի մոտ, Սերբիայի Հայ համայնքի նախագահ Սամվել Այվազյանը, Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պրեդրագ Տոմիչը, զոհված օդաչուների ընտանիքների անդամները և Ռազմաօդային ուժերի զինվորները ծաղկեպսակներ դրեցին խաչքարի մոտ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով 1988թ. դեկտեմբերի 7-ին Սպիտակում և Գյումրիում տեղի ունեցած երկրաշարժի տուժածներին հումանիտար օգնություն տանող սերբ օդաչուների հիշատակին: Նրանք օգնություն տանելիս ինքնաթիռի վթարից  զոհվեցին Երևանի մոտակայքում, որտեղ և այժմ կանգնեցված է հուշարձան՝ ինքնաթիռի կոտրված թևի տեսքով:

Անժելա Նեդելկովիչ (Երեմյան)

հատուկ ՕՐԵՐ-ի համար