Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2019 թ- ի դեկտեմբերի 12 ին Չեխիայի Վիսոչինայի մարզի Յիհլավա քաղաքի կենտրոնական պանթեոնում, որտեղ հանգչում են Երկրորդ Համաշխարհային պատերազմում , Չեխասլովակիայի ազատագրման համար, ֆաշիզմի դեմ մղված պայքարում 1941-1945 թթ զոհված Խորհրդային Բանակի մարտիկների աճյունները, տեղի ունեցավ վերականգնված համալիրի պաշտոնական բացման արարողությունը, որը կազմակերպել էր Չեխիայում Ռուսաստանի Դաշնության   դեսպանատունը՝ Յիհլավայի քաղաքապետարանի մասնակցությամբ: Չեխիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան և հայ համայնքի անունից միջոցառմանը մասնակցել է նաև Վիսոչինայի մարզի ՈւՐԱՐՏՈւ Հայ-Չեխական միությունը: Միջոցառումը նվիրված էր Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75 ամյակին:

Միջոցառմանը մասնակցում էին Յիհլավայի փոխքաղաքապետ Պետռ Լաշտովիչկան, քաղաքապետարանի մի շարք աշխատակիցների հետ միասին, ՉՀ ում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Բուդաևը, զինվորական և օդային ծառայության կցորդի տեղակալ՝ փոխգնդապետ Եվգենի Բորիսենկոի և հյուպատոսարանի մի շարք աշխատակիցների հետ միասին, ՈւՐԱՐՏՈւ Հայ-Չեխական միության նախագահ Ալեսանդր Սարգսյանը, Հայ համայնքի անդամների հետ միասին, մարզում բնակվող՝ նախկին Խորհրդային Միության այլ քաղաքացիներ, ինչպես նաև մարզի տեղաբնակները, ովքեր մինջ օրս հարգել և խնամել են համալիրը, ուսանողներ և դպրոցականներ: Մասնակիցները ծաղկեպսակներ դրեցին համալիրի գլխավոր հուշարձանին և փառաբանելով զոհվածների հայրենանվեր և հերոսական պայքարը, Պատվո Հող վերձրին նրանց շիրիմնեից, Մոսկվայում կառուցվող, Ռուսաատանի Դաշնության Զինված Ուժերի Գլխավոր Տաճարի, Հայրենիքի Նվիրյալների այգուն հանձնելու նպատակով, որի բացման արարողությունը կնշվի հաղթանակի 75 ամյակի արարողության շրջանակներում:

Որպես միջոցառման նախաձեռնող, բացման խոսյը հանձնվեց ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Բուդաևին, որն իր ելույթում ասաց.                                    - Ռուսաստանի Դաշնության անունից խորին շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր հայտնաբերել և խնամել են հերոսների շիրիմները: Շնորհակալ ենք Չեխիայի և Մոռավայի վետերանների միությանը, Յիհլավայի քաղաքապետարանին, համալիրի վերականգման աշխատանքներին մասնակցելու համար: Առանձնակի շնորհակալություն ենք հայտնում Վիսոչինայի մարզի Հայ Համայնքին, երբ մեր օրերում, մի շարք անշնորհակալ վանդալիստների կողմից վնասվում և ավերվում են իրենց իսկ ազատագրած հերոսների շիրիմները, այդ շիրիմները պահպանելու, նման միջոցառումներ կազմակերպելու և այսօր էլ մեր միջոցառմանը մասնակցելու համար:

Այնուհետև խոսքը փոխանցվեց փողքաղաքապետ Պետռ Լատովիչկային, նա իր խոսքում ասաց.                                                                                                       - -Ես հպարտ եմ, որ Յիհլավայում է գտնվում երկրորդ համաշխարհայինի հերոսների պանթեոններից մեկը և որ ազատությունը չեն նվիրում այլ նրան արժանանում են այսպիսի հերոսության ճանապարհով, Հավերժ հիշատակ նրանց, ովքեր զոհվել են Չեխոսլովակիայի ազատագրման պայքարում:

Շարունակելով օրվա խորհուրդը ՈւՐԱՐՏՈւ Հայ-Չեխական միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը ավելացրեց.                                                              

- Այսօր մեր սրբազան պարտքն է պահպանել պատմական իրականությունը, թույլ չտալ, որ պատմությունը վերափոխվի: Մեր սերունդն այսօր պատասխանատվություն է կրում գալիք սերունդներին պատմությունը արդարացի և ճիշմարիտ փոխանցելու համար, քանի որ մեր սերունդը դեռևս իր մաշկի վրա է զգացել պատերազմի արհավիրքների հետևանքները, մեր պապերի և հայրերի պատմությունները դեռևս մեր հիշողություններում են և մեր սրբազան պարտքն է թույլ չտալ պղծել նրանց հայրենանվեր և հերոսական անցյալը:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև միջոցառմանը հրավիրված, Յիհլավայի պանթեոնում հուղարկավորված Կարմիր Բանակի կապիտան Ալեքսանդր Ակուռատինի եղբորորդին՝ Վլադիմիր Ակուռատինը:

Այնուհետև ելույթ ունեցողները մեկ բոռ հող լցրեցին Պատվո սափորը, Ռուսաատանի Դաշնության Զինված Ուժերի Գլխավոր Տաճարի Հայրենիքի Նվիրյալների այգուն հանձնելու Համար:

Միջոցառման վերջում հնչեցին ՉՀ և ՌԴ օրհներքները:

,,ՈՒՐԱՐՏՈՒ,, Հայ-Չեխական միություն

Վիսոչինայի մարզի Հայ Համայնք

մամլո գրասենյակ

Ա.Ս.