Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Այսօր ԱՄՆ  Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 150 բանաձևը։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն արդեն գնահատել է բանաձեւի ընդունումը. «ԱՄՆ Սենատի կողմից 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը: Շնորհակալություն ենք հայտնում Սենատորներ Ռոբերտ Մենենդեսին, Թեդ Քրուզին և ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ում եւս անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունմանը: «ԱՄՆ Սենատի 1-50 բանաձեւը արդարության եւ ճշմարտության հաղթանակն է։ Ամբողջ աշխարհի հայ ժողովրդի անունից ես խորը երախտագիտություն եմ հայտնում Սենատին այս նշանակալի օրենքի համար։ Սա հիշատակի տուրք է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին եւ համարձակ քայլ ցեղասպանության կանխման ծրագրի առաջընթացում։ #Այլեւս երբե՛ք»,- գրել է վարչապետը: