Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 Ելույթ է ունեցել հայկական բաժանմունքի տնօրեն պարոն Ռազմիկ Փանոսյանը

 

Դեկտեմբերի 7֊ին Գյուլբենկյան հաստատությունում տեղի ունեցավ Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150 ամյակին նվիրված միջոցառումների վերջին՝ փակման համերգը։

Այն անցկացվեց Գյուլբենկյանի կյանքին և գործունեությանը նվիրված ցուցահանդեսի սրահներից մեկում։ Ցուցահանդեսին արդեն մեկ տարի է, որ ծանոթանում են պորտուգալացի և այլազգի այցելուները։

Համերգի և մեկ տարի ընթացող հոբելյանական միջոցառումների փակման մասին խոսեց հայկական բաժանմունքի տնօրեն պարոն Ռազմիկ Փանոսյանը։

 

Փակման համերգի պատիվը տրված էր «Դելլալյան Եռյակին»։ Համերգին մասնակցում էր նաև Նարինե Դելլալյանի և Լևոն Մուրադյանի որդին՝ Հարություն Մուրադյանը։ Կատարվեցին Ա. Շնիտկեի, Մ. Լաժինիայի, Կոմիտասի, Ա. Խաչատրյանի և Գ. Առաքելյանի ստեղծագործությունները։

 

Հետաքրքրությունը Գյուլբենկյանի անձի և հայկական մշակույթի նկատմամբ վերջին տարիներին անչափ մեծացել է։ Այդ էր պատճառը, որ բազմաթիվ մարդիկ, որոնք եկել էին ներկա գտնվելու համերգին, լեփ֊լեցուն սրահում չկարողանալով տեղ գրավել, համերգին հետևեցին կողքի սրահներում տեղադրված էկրաններից։

 

Նախորդ համերգին իր մասնակցությունն էր բերել «Աետերնուս Եռյակը»։

Համերգին ներկա էր նաև Պորտուգալիայում Հայաստանի նորանշանակ, արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կարեն Նազարյանը՝ տիկնոջ հետ։

 

orer.eu