Հայաստանի նկարիչների միությունում փակվեց «Հայաստանը չին նկարիչների, Չինաստանը հայ նկարիչների աչքերով» և բացվեց«Չինաստանի կազմավորման 70-ամյակը» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսները։
Մեկ շաբաթ շարունակ հայ արվեստասերները հնրավորություն ունեին հաղորդակցվելու չին և հայ նկարիչների բնանկարներին։Չին նկարիչները Հայաստան են եկել «Հայկական ներկապնակ ծրագրի շրջանակում և Լոռում ստեղծագործել 10 օր շարունակ։Ծրագիրը իրագործվել է«Լոռվա ձոր» հայրենակցական միության աջակցությամբ։«ցուցահանդեսում արվեստասերը տեսավ բնանկարներ Թումանյանի ծննդավայրից՝Դսեղից,Օձունից,Հաղբատից,Սանահինից,Արդվուց,Լալվար սարից,Լոռվա ձորերի տարբեր հատվածից,-ասում է «Լոռվա ձոր » հայրենակցական միության նախագահ Սերգո Երցյանը,-ի պատասխան այդ այցելության հայ նկարիչները ևս երկու անգամ եղան Չինաստանի Նանկին քաղաքում,որտեղ ստեղծված աշխատանքները ևս ցուցադրվեցին այստեղ։
Հուսով եմ ,որ արվեստագետների փոխայցելությունները շարունակվելու են,մանավանդ արդեն մի քանի Նանկինի պետական մանկավարժական համալսարանի արվեստի քոլեջում է աշխատում գեղանկարիչ Գագիկ Ավետիսյանը,ում ջանքերով էլ կայացավ ցուցահանդեսը»:
Մեր զրույցում Գագիկ Ավետիսյանը ասաց,որ ցուցահանդեսը ինքնատիպ էր ու հետաքրքիր,այդ իսկ պատճառով շատ այցելուներ ունեցավև սա իրենց հուշեց,որ կարելի նման ցուցադրություն ունենալ Պեկինում։«Ուզում են իմ շնորհակալությունը հայտնել Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունից,ով բոլոր ջանքերը ներդրեց,որ կայանա այս ցուցահանդեսը,-ասում է Գագիկ Ավետիսյանը,-հնարավոր լավագույն աշխատանքներ հասցնել Երևան և ներկայացնել այստեղ։ Տխրությամբ ենք բաժանվում Երևանից՝ վստահ լինելով,որ չին և հայ արվեստագետների ստեղծագործական համագործակցությունը շարունակվելու է»։
Մեր հաջորդ զրուցակիցը Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը։Նա ասում է,որ շատ կարևոր են նման ցուցադրությունները։Դրանք հնարավորություն են տալիս միմյանց ավելի մոտիկից ճանաչել։«Ավելի քան 80 աշխատանքներում Չինաստանն էր և Հայաստանը,իրենց տեսակների մեջ եզակի բնաշխարհով և նկարիչները գտել էին այն պատկերները,որոնք ավելի արտահայտիչ ու տպավորիչ,-ասում է դեսպանը,-հուսովեմ,որ ցուցահանդեսը կներկայացվի նաև Չինաստանի մայրաքաղաքում՝Պեկինում Չիմաստանում Հայատանի դեսպանության մասնակցությամբ»։
Ընդհատում ենք մեր ցրույցը, քանի որ մեկնարկելու է ցուցահանդեսի բացումը,որի բացմանը մասնակցում են Հայաստանի արտաքին գործերի նախարարության պատասխանատու աշխատակիցներ,դեսպաններ,դիվանագետներ։Հիմնական բանախոսը Հայաստանում Չիմաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունն է։ Նա ասում է ,որ ցուցահանդեսում ներկայացված են 150 լուսանկար, որոնք ներկայացնում 70 ամյա պատմություն ունեցող երկրի զարգացումը։ Ցուցահանդեսը 3 մասի բաժանված,որը բխում է երկրի զարգացման շրջաններից,որոնցից յուրաքանչյուրը ցարգացում ու առաջընթաց է բերել։
«Լուսանկարները վկայում են,որ Չինաստանի տնտեսությունը արագ է զարգացել,էականորեն բարելավվել է բնակչության կյանքի որակը և կենսամակարդակը,իսկ միջազգային մակարդակում աճել է երկրի հեղինակությունը,-ասում է դեսպանը,-կարծում եմ,որ այցելուները լուսանկարների միջոցով հետևություններ կանեն,որ Չինաստանը զարգացման այն ճիշտ ուղին,որը առավելագունն է համապատասխանում երկրի իրողություններին»։ Դեսպանն իր ելույթում ավելացրեց,որ չինաստանի հզորացումը լավ խթան է հայ-չինական հարաբերությունների զարգացման համար։ Բացի այդ «Մեկ գոտի,մեկ ճանապարհ»չինական նախաձեռնությունը երկու երկրներին փոխշահավետ և արգասաբեր համագործակցության մեծ հնարավորություններ է տալիս»։
Հանդիսվոր մասից հետո այցելուները սիրով ծանոթանում են Հայատանի նկարիչների միության առաջին հարկում գտնվող ընդարձակ ցուցասրահում ներկայացված են ինքնատիպ ու հարուստ ցուցադրությանը։Այստեղ Չինաստանի հետ ծանոթության բնրորոշ և տպավորիչ լուսանկարներ։Սա պարզապես մի երկրի տարեգրություն է,որից կարելի է բազմաթիվ դասեր քաղել։
«Կուզենայի,որ այս ցուցահանդես առաջիկա օրերին հնարավորինս շատ Հայաստանցիներ և մեկ դահլիճի մեջ տեսնեն այն հրաշքը,որ տեղի է ունեցել այդ երկրում,-ասում է բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Սերգո Երիցյանը,- այստեղից կարելի մեզ օգտակար շատ դասեր քաղել ու սովորել։Ուրեմն մնում էառաջիկա օրերին այցելել այս իր նմանը չունեցող ցուցահանդես»։ Հայ-չինական բարեկամությունը նաև այսպես է զարգանում,իսկ դրա համար անընդհատ նոր գիտելիքներ ու իմացություն է անհրաժեշտ,իսկ այդ հնարավորությունը տալիս է այսօր բացված ցուցահանդեսը։
Կարինե Տիտանյան
Լուսանկարները՝Գևորգ Պերեկուպերկյանի