Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 Լիտվայի եւ Հայաստանի մշակութային կապերի սերտացման նպատակով ինչպես մեր երկրում, այնպես էլ Լիտվայում գրեթե ամեն տարի կազմակերվում են տարրաբնույթ միջոցառումներ՝համերգներ, ցուցահանդեսներ, գրական հանդիպումներ, գրքերի շնորհանդեսներ, փոխադարձ այցելություններ և այլն:

Շատ գեղեցիկ միջոցառմանն ականատեսն եղանք նոյեմբերի 11-ին մշակութասեր հասարակության ամենասիրելի վայրերից մեկում՝«Նարեկացի» արվեստի միությունում: Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ,մտավորականներ, հասարակական գործիչներ,իսկական մշակույթ գնահատող ու ընդունող մարդիկ՝մասնակցելու «Լիտվան մոտիկից» խորագիրը կրող ցուցահանդես-համերգին: Միջոցառումն իրականացվել էր «Լիտվական համայնք» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Լիաննա Մանվելյանի  նախաձեռնությամբ:

Այստեղ ներկայացված էին հայաստանաբնակ լիտվացիների ու սիրված նկարիչ Ստեփան Հակոբյանի լուսանկարները: Միջոցառման բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսների բաժնի պատասխանատու-համակարգող արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանը՝ ներկայացնելով միջոցառումը, կազմակերպիչներին՝ հույս հայտնեց,որ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակելի՝սերտացնելու Հայաստան-Լիտվա մշակութային ու հասարակական կապերը:

Երաժշտական գեղեցիկ կատարումներով հանդես եկան Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաներն, ինչպես նաև երաժշտական կատարումներ և թատերականացված պարեր:Երեկոյին  մասնակցեցին Դալիա Տաուրինկաիտեն, Գաբրիելա Քեմբելը, Յոնաս Քեմբելը, Ցոլակ Հակոբյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Մարիա Ալավերդյանը, Նելլի Հարությունյանը, Լիլիա Հարությունյանը, Գագիկ Ղազարյանը և Լիլիթ Ղազարյանը:

Միջոցառման վերջում Լիաննա Մանվելյանն երախտիքի խոսքերն ուղղեց հյուրընկալ մշակութային օջախից՝ հույս հայտնելով,որ նմանատիպ ծրագրերը կլինեն շարունակելի՝պահպանելու հայ ու լիտվական դարավոր մշակույթի ավանդույթներն ու պատմական անցյալը:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի