Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Չեխական Ուստի Նադ Լաբե քաղաքից բռնցքամարտիկ Արթուր Շահբազյանը  նոյեմբերի 3-ին Պրահայի Լյուցեռնա հայտնի դահլիճում անցկացված Չեխիայի բռնցքամարտի առաջնությանը  տոնեց իր հերթական հաղթանակը՝  60 կգ քաշային կարգում  դառնալով Չեխիայի չեմպիոն։ 

20 ամյա հայ մարզիկը 7-րդ անգամ նվաճեց Չեխիայի չեմպիոնի տիտղոսը։  Եզրափակիչում նրա ախոյանը Չեխիայի դրոշի տակ հանդես եկող ուզբեկ  բռնցքամարտիկ Յասուր Զարիպովն էր, ում  նկատմամբ նա  գրանցեց  միավորների  առավելություն։

Ի դեպ նշենք , որ առաջին անգամ Լյուցեռնայում նման առաջնություն անցկացվել էր 40 տարի առաջ։ Եվ այս տարի կրկին Չեխիայի բռնցքամարտի առաջնությունը անցկացվեց այնտեղ։ Արթուր Շահբազյանն առաջնությանը մասնակցող միակ հայ մարզիկն էր։

Շնորհավորում ենք մեր հայրենակցին եւ մաղթում բազում  նոր հաղթանակներ։

ՕՐԵՐ