Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հոկտեմբերի 15-ին Պրահայում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Չեխիա բարեկամության միջխորհրդարանական խմբի նախագահ Գայանե Աբրահամյանը հանդիպեց  Չեխիայի Հանրապետության խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի նախագահի առաջին տեղակալ Միլուշե Հորսկայի (Miluše Horská) եւ Սենատի նախագահի տեղակալ Միլան Շտյեխի (Milan Štěch) հետ։

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում  նշել է պատգամավորը, հանդիպման սկզբում քննարկել են  Սիրիրայում Թուրքիայի կողմից իրականացվող հակամարդկային ու հանցավոր գործողությունների մասին ու այս համատեքստում բարձրացրեցի Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունելու հրատապության հարցը (բանաձեւն ընդունվել է Խորհրդարանի ստորին պալատի՝ պատգամավորների պալատի կողմից, սակայն Սենատում այն դեռեւս օրակարգ չի բերվել)։

Միլուշե Հորսկան շեշտել է, որ Հայոց Ցեղասպանության հարցն իր ուշադրության կենտրոնում է եւ հատկապես հիմա պետք է դատապարտել անցյալը, որը Թուրքիան նորից կրկնելու փորձեր է գործադրում։

Պատգամավորական պալատի նախագահի տեղակալ Վոյտյեխ Պիկալի եւ Հայաստան- Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի ու խմբի մի շարք անդամների հետ հանդիպմանը Գայանե Աբրահամյանն անդրադարձ է կատարել Ադրբեջանին Չեխիայից զենքի վաճառքի մասին հրապարակված հետաքննական հոդվածին` շեշտելով, որ նման գործարքների անգամ հավանականությունն անընդունելի է, ցանկացած գործարք, Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանն աջակցող անգամ ցանկացած հայտարարություն ուղղակիորեն նպաստում է հակամարտության էսկալացիային, սահմանին ապրող խաղաղ բնակչության ու զինվորների կյանքեր է արժենում։

Քննարկեվլ են նաեւ Հայաստան- Չեխիա փոխգործակցության բազմաթիվ հարցեր, տնտեսական կապերի նոր հեռանկարները, ներկայացվել է Հայաստանում տնտեսական միջավայրի առողջացման առաջընթացը, Եվրասիական շուկա մտնելու համար որպես կամուրջ հանդես գալու հնարավորություններն ու որպես դրա վառ օրինակ Սինգապուրի հետ համագործակցության նոր պայմանագիրը։

Ներկայացվել է նաեւ ՀՀ- ում դատաիրավական բարեփոխումների գործընթացի, հակակոռուպցիոն մարմնի ձեւավորման ու գործունեության արդյունավետության, այս հարցում Չեխիայի ունեցած փորձի, նաեւ մարտահրավերների ու ձախողումների մասին։

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Գայանե Աբահամյանը Պրահայում մասնակցեց Ֆորում 2000 միջազգային հայտնի համաժողովին, որտեղ հանդես եկավ նաեւ ելույթով, ինչին ՕՐԵՐ-ն արդեն անդրադարձել է։ Այն նվիրված էր չեխական Թավշյա հեղափոխության 30-ամյակին։ 

ՏԵՍ՝ http://orer.eu/hy/allcategories-hy-am/72-hy-am/7124-forum-2000-arm-deleg.html

orer.eu