Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 



Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպվող «ՆերՈւժ» սփյուռքի սթարթափ ծրագրին դիմելու վերջնաժամկետին մնացել է ընդամենը մեկ շաբաթ: Բոլոր այն սփյուռքահայերը, ովքեր ունեն նորարար սթարթափ գաղափար և ցանկանում են վերադառնալ Հայաստան, հիմնել իրենց սթարթափը հայրենիքում, կարող են այցելել http://neruzh.am/ կայքը և լրացնել հայտադիմումը:

 

Ընտրության փուլն անցած դիմողները հնարավորություն կունենան դեկտեմբերի 16-20-ը Դիլիջանի միջազգային դպրոցում մասնակցել քառօրյա հավաքին, ծանոթանալ Հայաստանի սթարթափ էկոհամակարգին և Հայաստանում բիզնեսով զբաղվելու առավելություններին, համագործակցել տեղացի գործընկերների հետ և զարգացնել իրենց գաղափարները: Ավարտին հաղթող թիմերը կստանան 15-ից 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի դրամաշնորհներ, ինչպես նաև Հայաստանում իրենց սթարթափը հիմնելու համար ձեռնարկատաիրական աջակցություն:

Ծրագրի գործընկերներն են FAST և IDeA հիմնադրամները, UWC Դիլիջան քոլեջը և այլն: