Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ջոնաթան Քոնլինի «Պարոն հինգ տոկոս» վավերագրական արձակի ժանրով գրված գիրքը Սիլվա Հովակիմյանի հայերեն թարգմանությամբ լույս է տեսել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում։ Հայերենով ու ռուսերենով  լույս տեսած գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ «Էլիտ-պլազա» կենտրոնում։

Այս գիրքը բացահայտում է Գյուլբենկյանի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի կյանքն ու գործունեությունը: Այն ստեղծվել է Գյուլբենկյանի արխիվային նյութերի ուսումնասիրությունների հիման վրա: Գրքի հեղինակը պատմում է  համարձակ մեծահարուստ նավթարդյունաբերողի մասին, որ դարձավ մերօրյա համաշխարհային անվերահսկելի նավթային մագնատների նախահայրը։

Ներկաներին ողջունեց և գիրքը ներկայացրեց «Էդիթ-պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանը։

Նա ասաց, որ հրատարակչությունը վերջին տարիներին հետևողականորեն ներկայացնում է 19-20-րդ դարերի հայ գործարար-մեկեմասներին՝ Ալեքսանդր Մանթաշյանցին,Միքայել Արամյանցին, Ալեքսանդր  Անանով-Հովնանյաններին, Թամամշևներին, Քրք Քրքորյանին։ Եվ ահա մի նոր գործիչ, ով համաշխարհային ճանաչում ու բարձր վարկանիշ ուներ, ով իր ժողովրդի նվիրյալ զավակներից էր՝ նրա ցավերին ու խնդիրներին  լուծումներ տվող, արվեստի նվիրյալ, ով համաշխարհային գանձեր հավաքեց՝դրանց համարելով իր ընկերները և փոխանցեց ապագա սերունդներին,որպես աշխարհի եզակի հավաքածուներից մեկը։

Գիրքը շարունակեց ներկայացնել հրատարակչության ներկայացուցիչ Դավիթ Սամվելյանը՝ ընդգծելով, որ այն վիթխարի ուսունասիրական և աղբյուրագիտական աշխատանքի արդյունք է։ Իսկ դա հնարավորություն է տալիս  Գալուստ Գյուլբենկյանին ներկայացնել և որպես գործարարի,և որպես մեծ արվեստասերի,և որպես հայրենասերի։ Այս առումներով ընթերցողը հնարավորություն ունեցավ ծանոթանալու հարուստ նյութի հետ,որը քաղված է արխիվներից,ժամանակի տարբեր լեզուներով հրատարակված մամուլից, միջազգային փաստաթղթերից, տարբեր երկրների կառավարությունների որոշումներից և այլ աղբյուրներից։

Հաջորդ բանախոսը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Սերգո Երիցյանը ընդգծեց,որ գիրքը իր տեսակի մեջ եզակի է՝ հարուստ փաստական,պատմագիտական, նկարագրական, կերպարներ ստեղծելու առումներով։  «Հեղինակը ընթերցողին անհայտ է բացում,-շարունակում Սերգո Երիցյանը,-օրինակ գրքում նոր փաստեր ու իրողություններ են ի հայտ գալիս նավթարդյունաբերության հզորներ Մանթաշովի և Ղուկասովի մասին։

Հետաքրքիր այն պատմությունները, թե նա ինչպես է ձևավորում  արվեստի գործերի իր եզակի հավաքածուն՝նաև Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժից»։ Նա անմասն չմնաց նաև հայությանը,Հայ առաքելական եկեղեցուն ձեռք մեկնելուց,չնայած այդ մասին չէր սիրում բարձրաձայնել։ Ընդհանրապես հրաժարվում   էր հարցազրուցներ, մամուլի միջոցների հետ շփումներից»։

Այնուհետև Սերգո  Երիցյանն ասաց , որ կուզենար հայերենով տեսնել 1891 թվականին ֆրասերենով լույս տեսած գիրքը, որը պատմում է Գալուստ Գյուլբենկյանի Անդրկովկաս կատրարած «նավթային» այցելությունից,որի արդյունքում ամրապնդվում է նրա «մեծ սերը» նավթաարդյունաբերության նկատմամբ։

Սկսելով իր ողջունի խոսքը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ներկայացուցիչ, Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախագահ  Վահե Մխիթարյանն  ասաց,որ առաջարկությունն ընդունվում է և արդեն պայմանավորվել են Մկրտիչ Կարապետյանի հետ թարգմանել և հրատարակել այդ գիրքը։

«Իսկ ինչ վերբերում է Ջոնաթան Քոնլինի «Պարոն հինգ տոկոս» գրքին,ապա ուրախ է տեսնելու հայերենով և ռուսերենով հրատարակությլունները,որոնք կարևոր իրադարձություն պետք  է համարել հայ ժողովրդի արժանավոր զավակի ծննդյան 150-ամյակի առթիվ։ Կարծում եմ , որ հաջողված փորձ է ներկայացնելու  տաղանդավոր գործարարի,մեծ մեկենասի, ինքնատիպ մարդ-անհատականության կյանքն ու գործունեությունը։ Հեղինակին հաջողվել է պատմել  նաև Գալուստ Գյուլբենկյանի մասին որպես ընտանիքի հոր , ամուսնու , եղբոր, Հայ առաքելական եկեղեցու զավակի, ընկերոջ, բարեկամի, հարազատի, հասարակության անդամի»,-ընդգծեց բանախոսը։

Վահե Սխիթարյանը հրատարակչության  ղեկավարին փոխանցեց նույն գրքի պորտուգալերեն տարբերակը և այն միջոցառումների ցանկը,որոնք նվիրված են Գալուստ Գյուլբենկյանի 150-ամյա հոբելյանին։

Մեր թղթակիցը առիթ ունեցավ  զրուցելու  նաեւ ներկաներից մի քանիսի հետ։

 «Ես շատ բարձր եմ գնահատում ցանկացած նման գրքի հրատարակություն,- մեր զրուցի ժամանակ ասաց Ազգային արխիվի աշխատակից էմմա Հովսեփյանը, այստեղ եմ եկել արխիվային փաստաթղթերի մի ժողովածուվ՝ նվիրված Գալուստ Գյուբենկյանին՝ «Տոհմիկ բարերարը» վերնագրով։ Բոլոր փաստթղթերը քաղված են մեծ հայրենասերի լիսաբոնյան արխիվից»։

ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը նկատեց,որ գիրքը մեծ ներդրում է տոհմիկ, մեծ հայի կյանքի ծալքերի բացահատման գործում։ «Այս գիրքը պետք է ընթերցեն մեր գործարարները և սովորեն, թե ինչպես պետք է նվիրվել արվեստին և իր ժողովրդին։ Մինչև հիմա էլ նրա թողած միջոցները ծառայում են հայագիտության և ողջ աշխարհի հայությանը»,- եզրափակում է իր խոսքը նկարիչը։

Վերջում նշենք, որ այս ձեռնարկով եզրափակվեցին Հայաստանում անցկացվող Պորտուգալիայի մշակութային օրերը։

 Կարինե Տիտանյան

Երևան