2019 թվականի սեպտեմբերի 30-ին Կինոյի տանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակը» թեմային:
120 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 30 000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:
Նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող, բանաստեղծ և թարգմանիչ Գևորգ Էմինի
(1919-1998 թթ.) դիմանկարը` կատարված համակարգչային գրաֆիկայի եղանակով: Փոստային նամականիշի խորապատկերին ներկայացված է մի հատված Գևորգ Էմինի ձեռագրերից:
Նամականիշի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Արմեն Աբրոյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գործադիր խորհրդի անդամ գլխավոր իրավական խորհրդական Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, Գևորգ Էմինի որդի՝ Արտաշես Էմինը:
Թողարկման օրը` 30 սեպտեմբերի 2019թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 30,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 30 000 հ.
«Հայփոստ» ՓԲԸ
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ