Լույս է տեսել ՕՐԵՐ եվրոպական ամսագրի նոր համարը։
ՕՐԵՐ-ը շարունակում է հրապարակել Հակոբ Ասատրյանի Եվրոպական հայկական համայնքներին նվիրված շարքը։ Այս համարի ծավալուն հոդվածը նվիրված է Հունգարիայի հայերի պատմությանը , ներկային եւ ապագային։ Ներկայացվում են հունգարահայ գաղութի ճանաչված դեմքերը, հայ-հունգարական դիվանագիտական կապերի ներկա անորոշ վիճակը եւ ապագայի լուծումները։
Ծավալուն հարցազրույց է տպագրվել Հունգարիայում բնակվող Հայաստանի շախմատի հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի հետ, ում գլխավորությամբ Հայաստանի շախմատի հավաքականն երեք անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն։
Հարցազրույցներ են տպագրվել նաեւ օպերային հայտնի երգչուհիներ Էլլադա Չախոյանի /ԱՄՆ/ եւ Կարինե Բաբաջանյանի/Հունգարիա/ հետ, ,,Պրահայի գարուն,, միջազգային երաժշտական հայտնի փառատոնում ելույթ ունեցած հայազգի երաժիշտների հետ։
Ծավալուն թղթածրարով ներկայացվել է ,,Ավրորա,, մարդասիրական նախաձեռնությունը՝ հարցազրույցներ Նուբար Աֆեյանի, Վարդան Գրեգորյանի եւ Ռուբեն Վարդանյանի , ինչպես նաեւ օտար մրցանակակիրների հետ։
Անդրադարձ է կատարվել ՀԲԸՄ տարեկան ժողովին, տպագրվել են հարցազրույցներ ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանի եւ ՀԲԸՄ Համացանցային համալսարանի տնօրեն Երվանդ Զորյանի հետ։
Հայաստանում կատարված Թավշյա հեղափոխության մեկ տարին ենք ամփոփել Ժուռնալիստների ,,Ասպարեզ,, ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի եւ ,,Ալիք մեդիա,, ընկերության գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանի հետ զրույցներով, որոնք Պրահայում մասնակցեցին այդ թեմային նվիրված հանդիպմանը։
Ցեղասպանության թեմային անդրադարձել ենք երկու հարցազրույցներով։ Նախ Պորտուգալիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեմային է անդրադարձել Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախագահ Վահե Մխիթարյանը, եւ ,,Հայոց ցեղասպանություն,, չեխերեն մենագրությանը՝ չեխ պատմաբան Մարեկ Յանդակը։
Տպագրվել են նաեւ այլ հետաքրքիր հոդվածներ։
ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ