Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 

Սեպտեմբերի 25-ին ք․ Ծաղկաձորում ավարտվեց դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը, որը Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի (այսուհետ ԴՄՄՖ) ծրագրով անցկացվում էր առաջին անգամ Հայաստանի առաջարկով՝ Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիայի անմիջական կազմակերպմամբ:

ԴՄՄՖ հաստատած կանոնադրության համաձայն առաջնությանը իրավունք ունեն մասնակցելու 15-ից 18 տարեկան դպրոցական մարզիկներ:

 1-ին անգամ կազմակերպվող ստուգատեսին մասնակցել է 7 երկրի` Հայաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ուկրաինայի, Բելառուսի,Վրաստանի, և Բուլղարիայի 48 մարզիկ:

 Հայաստանը ներկայացել է 8 թիմով (չորս դպրոցակն թիմ և չորս հավաքական թիմ): Առաջնությունն ընթացել է աղջիկների և պատանիների 2 խմբում:

 Առաջնության արդյունքները հետևալն են'

 Աղջիկների դպրոցական հավաքական' Ռուսաստան-1-ին տեղ ,Բուլղարիա-2-րդ տեղ, Հայաստան (Ջրվեժ )3-րդ տեղ:

 Տղաների դպրոցական հավաքական' Բուլղարիա-3-րդ տեղ, Հայաստան՝ Երևանի 119- դպրոց -2-րդ տեղ, Հայաստան Գյումրու 26 դպրոց -1-ին տեղ :

Հավաքական տղաներ' Հայաստան 1 -1-ին տեղ, Ուկրաինա -2 –րդ, Հայաստան 2 - 3-րդ: Հավաքական աղջիկներ' Ուկրաինա 1-ին տեղ ,

Երկրորդ տեղը հավասար կիսեցին Հայաստանը և Հնդկաստանը:

Նշենք,որ Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիայի նախագահն է Արայիկ Մեհրաբյանը, առաջնության գլխավոր մրցավարը միջազգային կարգի մրցավար, միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը:

Առաջնության մասնակիցները յոթ օր շարունակ  հասցրել են այցելել Հայաստանի  պատմամշակութային վայրեր, Սևան, Շախմատի տուն, որտեղ նաև խաղ են ցուցադրել , հետաքրքիր ժամանց կազմակերպել:

 Մասնակիցները մեր թղթակցի հետ զրույցում նշեցին, որ տպավորված են մրցաշարով և Հայաստանում իրենց անցկացրած օրերով:

Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արման Այվազյանի խոսքով. ,,Դպրոցական սպորտի համաշխարհային պատմության մեջ Հայաստանը հաստատվեց որպես դպրոցականների շախմատի աշխարհի առաջնության անցկացման հիմնադիրը և անմիջական կազմակերպիչը: Դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը արդեն իսկ կարող ենք համարել ավանդական և այն ԴՄՄՖ ծրագրով կանցկացվի երկու տարին մեկ անգամ տարբեր երկրներում։

Դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և շախմատի ՀՀ ֆեդերացիայի աջակցությամբ:

Փակման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և միջազգային մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ:

 

Երեւակլուր

հատուկ ՕՐԵՐ-ի համար