Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ՀՀ անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառում 

Սեպտեմբերի 21-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր երեկո, որը կազմակերպվել էր ACCUK կողմից՝ ՄԹ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության և ՀԱԵ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ թեմի աջակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։ 

Միջոցառումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի:

Երեկոյի ընթացքում ուղերձներ հղեցին Բրիտանահայ համայնքային խորհրդի ատենապետ Արմանդ Աբրահամյանը, ՀԱԵ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Ելույթով հանդես եկավ նաեւ ՄԹ-ում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Կիրակոսյանը, ով ներկայացրեց անկախության խորհուրդը՝ նշելով, որ 28 տարի առաջ իրականացավ մեր ազգի դարերի ընթացքում ձեւավորված երազանքը՝ ունենալ ազատ եւ անկախ պետականության, որը կպաշտպանի իր մշակութը եւ ավանդները, իր կրոնը եւ հավատքը եւ կենտրոն կդառնա իր ամենամեծ հարստության՝ իր ժաղովրդի, հայ մարդու եւ հայ ընտանիքի համար: Դեսպանության ներկայացուցիչը հատուկ ընդգծեց համայնքի կարեւոր դերակատարությունը եւ ավանդն անկախությունից ի վեր մեր պետականաշինության գործընթացում:

Երեկոյի ընթացքում համերգով հանդես եկավ Հայաստանի վաստակավոր արտիստ, երգչուհի Ալլա Լեւոնյանը:

 

orer.eu