Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Գոտիե Կապյուսոն. քսանմեկերորդ դարի թավջութակի իրական դեսպան

Երաժշտական տոնը Երևանում շարունակվում է:  Երևանյան հեռանկարներ 20-րդ միջազգային երաժշտական   փառատոնը ներկայացնում է ֆրանսիացի մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին: Գոտիե Կապյուսոնի համերգը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, ժամը 20:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Նա առաջին անգամ կներկայանա հայ հանդիսատեսին դասական երկացանկի գեղեցկագույն երկու ստեղծագործությունների կատարումով. Չայկովսկու Ռոկոկո Վարիացիաները և Սեն Սանսի թիվ 1 կոնցերտը կհնչեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: 

Գոտիե Կապյուսոնը քսանմեկերորդ դարի թավջութակի իրական դեսպանն է: Նա Բեռլինի, Վիեննայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի, NHK Ճապոնիայի, Սիդնեյի, Լոնդոնի, Մյունխենի, Փարիզի սիմֆոնիկ նվագախմբերի մենակատարն է:

Գոտիե Կապյուսոնը կամերային համերգներ է նվագում Լիզա Բատիաշվիլիի, Ժան-Իվ Տիբոդեի, Յուջա Վանգի, Մարթա Արգերիխի, Լեոնիդաս Կավակոսի հետ այնպիսի հանրահայտ համերգային դահլիճներում, ինչպիսիք են Քարնեգի համերգասրահը, Ուոլթ Դիզնեյ համերգասրահը, Էքս ան Պրովանսը և Վիեննայի Մուզիքֆերայնը։ Նա մշտապես համագործակցում է աշխարհահռչակ դիրիժորներ Լիոնել Բրենգյեի, Սեմյոն Բիչկովի, Գուստավո Դուդամելի, Շառլ Դյուտուայի, Քրիստոֆ Էշենբախի, Անդրես Օրոսկո-Էստրադայի, Վալերի Գերգիևի, Անդրիս Նելսոնսի և Յաննիք Նեզե-Սեգենի հետ։ Լայնածածավալ է նաև երաժշտի համագործակցությունը ժամանակակից կոմպոզիտորների հետ:

Կապյուսոնը Փարիզի «Louis Vuitton» հիմնադրամի Ֆրանկ Գերիի նախագծած նոր համերգասրահում գործող «Թավջութակի գերազանցության կենտրոնի» հիմնադիրն ու ղեկավարն է: Գոտիե Կապյուսոնը նվագում է 1701 թվականի Մատեո Գոֆրիլեր թավջութակով, որն աշխարհում հայտնի է իր բացառիկ հնչեղությամբ: Կապյուսոնը Վալենսիայի նվագախմբի այս համերգաշրջանի մշտական հրավիրյալ մենակատարն է։

Հոկտեմբերի 1-9 տեղի կունենա հոբելյանական համերգներ, որոնց մասնակցելու են  կրկնակի Գրեմմի մրցանակակիր  ջութակահար Պինխաս Ցուկերմանը, Գրեմմի մրցանակակիր ալտահար Քիմ Քաշքաշյանը,հարվածային գործիքների հանրահայտ կատարող Ռոբին Շուլկովկին, Կուս լարային քառյակը և այլոք:

Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի իրադարձային մենահամերգին հաջորդեց Գրեմմի մրցանակի արժանացած ամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ և Ամադինդա հարվածայինների համույթի ելույթները:

Սեպտմեբեռրի 6-ին կայացավ ի ծնե կույր ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջիի սենսացիոն մենահամերգը, իսկ սեպտեմբերի 15 առաջին անգամ Հայաստանում անմոռանալի իր մենահամերգով հանդես եկավ  հռչակավոր  Սըր Անդրաշ Շիֆը:

Փառատոնին աջակցում է <<Իմ քայլը>> բարեգարծական հիմնադրամը

https://www.youtube.com/watch?v=OIM1zGyD0kM&list=RDOIM1zGyD0kM&start_radio=1&fbclid=IwAR0-nhGhP0aST47tmV46tEhAyWI3ZHwdgy9PqL90JyA-QxvCIr97FHS_UBk

 

https://www.youtube.com/watch?v=oiyDaJLkvQQ 

 

ԳՈՏԻԵ ԿԱՊՅՈՒՍՈՆ

 

Գոտիե Կապյուսոնը քսանմեկերորդ դարի թավջութակի իրական դեսպանն է: Նա Բեռլինի, Վիեննայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի, NHK Ճապոնիայի, Սիդնեյի, Լոնդոնի, Մյունխենի, Փարիզի սիմֆոնիկ նվագախմբերի մենակատարն է:

 

Գոտիե Կապյուսոնը կամերային համերգներ է նվագում Լիզա Բատիաշվիլիի, Ժան-Իվ Տիբոդեի, Յուջա Վանգի, Մարթա Արգերիխի, Լեոնիդաս Կավակոսի հետ այնպիսի հանրահայտ համերգային դահլիճներում, ինչպիսիք են Քարնեգի համերգասրահը, Ուոլթ Դիզնեյ համերգասրահը, Էքս ան Պրովանսը և Վիեննայի Մուզիքֆերայնը։ Նա մշտապես համագործակցում է աշխարհահռչակ դիրիժորներ Լիոնել Բրենգյեի, Սեմյոն Բիչկովի, Գուստավո Դուդամելի, Շառլ Դյուտուայի, Քրիստոֆ Էշենբախի, Անդրես Օրոսկո-Էստրադայի, Վալերի Գերգիևի, Անդրիս Նելսոնսի և Յաննիք Նեզե-Սեգենի հետ։ Լայնածածավալ է նաև երաժշտի համագործակցությունը ժամանակակից կոմպոզիտորների հետ:

 

Կապյուսոնը Փարիզի «Louis Vuitton» հիմնադրամի Ֆրանկ Գերիի նախագծած նոր համերգասրահում գործող «Թավջութակի գերազանցության կենտրոնի» հիմնադիրն ու ղեկավարն է: Գոտիե Կապյուսոնը նվագում է 1701 թվականի Մատեո Գոֆրիլեր թավջութակով, որն աշխարհում հայտնի է իր բացառիկ հնչեղությամբ: Կապյուսոնը Վալենսիայի նվագախմբի այս համերգաշրջանի մշտական հրավիրյալ մենակատարն է։

 

Գոտիե Կապյուսոնը ձայնագրվում է բացառապես «Erato»-ի (Warner Classics) համար և արդեն հասցրել է ծավալուն դիսկոգրաֆիա ձևավորել և արժանանալ բազմաթիվ մրցանակների։ Նա հանդես է գալիս նաև մի շարք հեռուստատեսային և համացանցային հաղորդումներում, որոնցից են «Արվեստագետի ակադեմիա»-ն, «Բացառիկ տաղանդները» և «Իսկ հիմա սա լսիր» նախագծերը։ 2013թ-ին «Deutsche Grammophon»-ը թողարկեց Կապյուսոնի, Գուստավո Դուդամելի և Բեռլինի Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ Հայդնի առաջին թավջութակի կոնցերտի տեսագրությունը։

 

Կապյուսոնը, ով ծնվել է Ֆրանսիայի Չանբերի քաղաքում, սկսել է թավջութակ նվագել հինգ տարեկան հասակում Աուգուստին Լեֆեբվրեյի հետ: Նա ուսանել է Փարիզում Ֆիլիպ Մյուլերի և Անի Կոչետ-Զակինի հետ, իսկ ավելի ուշ շարունակել է ուսումը Վիեննայում Հայնրիխ Շիֆի հետ: Նա մի քանի միջազգային մրցույթների դափնեկիր է, որոնց թվում՝ Անդրե Նավարայի միջազգային մրցույթի Գրամ Պրի մրցանակը (Թուլուզ, Ֆրանսիա):