Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հայկական բնապահպանական ճակատի կոչը 

Սեպտեմբերի 20-ին՝ մարդածին կլիմայական ճգնաժամի և բնապահպանության համաշխարհային մոբիլիզացիայի օրը, Հայաստանի տարբեր վայրերում տեղի են ունենալու հավաքներ, դասադուլներ ու զանազան միջոցառումներ, որոնք բարձրացնելու են եղած բնապահպանական աղետալի խնդիրները և պահանջել ու են հրատապ և արմատական փոփոխություններ։

Այս օրվա մոբիլիզացիայի նպատակն է նաև սատարել Ջերմուկ համայնքի դպրոցներում սկսվող դասադուլներին, որոնց պահանջն է՝ դադարեցնել Ամուլսարում հանքարդյունաբերական ծրագիրը, ինչի և՛ գիտական, և՛ իրավական հիմքերն ավելի քան աղաղակող են։

Երևանում և տարբեր քաղաքներում տեղի են ունենալու ապակենտրոն գործողություններ, որոնց ավարտը լինելու է վերջում մեկ տեղ հավաքվելը և երթ անցկացնելը՝ 18։30 Արամ Խաչատրյանի արձանի մոտից։

 

https://www.change.org/p/stop-mining-in-amulsar-do-not-finance-lydian-international-%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D5%AC%D5%BD%D5%A1%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B6%D6%84%D5%A8-%D5%B9%D5%AB-%D5%B7%D5%A1%D5%B0%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%BE%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A4%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%A5%D6%81%D6%80%D5%A5-%D6%84-%D5%AC%D5%AB%D5%A4%D5%AB%D5%A1%D5%B6%D5%AB-%D6%86%D5%AB%D5%B6%D5%A1%D5%B6%D5%BD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8/u/25091528?cs_tk=Ao7K15kuyEKBAgZ3h10AAXicyyvNyQEABF8BvFvPSJRSFkf95cMM26Y63_g%3D&utm_campaign=30ca4f1a732e48a49dede9cc2086288d&utm_medium=email&utm_source=petition_update&utm_term=cs