Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հայաստանում գտնվող  Թումանյանի  ժառանգները այցելեցին իրենց պապի ծննդավայր՝ Դսեղ,մասնակցելու ամեն տարի աշնանամուտին այստեղ կազմակերպվող «Թումանյանական օրվա» տոնակատարություններին։

Դսեղի տուն-թագարանում տոնական տրամադրությունն էր իշխում։ Այստեղ էին հավաքվել տարբեր տարիքի մարդիկ հեռու-մոտիկ բնակավայրերից,մայրաքաղաքից,հարապետության տարբեր մարզերից ու քաղաքներից։

«Թումանյանական օրը» սկսվեց հոգևորականի օրհնությամբ, Գուգարքի թեմի առաջնորդի և Լոռու մարզպետի ներկայացուցիչների ողջույնի խոսքերով՝ուղղված ինչպես Թումանյանի ժառանգներին, այպես էլ  թումանյանասերներին։

Ողջունելով  ներկաներին՝«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո  Երիցյանն ասաց, որ օրը պատմական է , քանի որ որ ամեն տարի չէ,որ Թումանյանները կարողանում են Դսեղ գալ։

«Այսօր այստեղ 17 Թումանյաններ կան՝ 3 տարեկանից մինչև 84 տարեկան։ Նրանք տարբեր երկրներում են ապրում,տարբեր են նրանց մասնագիտությունները։ Բայց մեծ է նրանց սերը իրենց մեծ պապի նկատմամբ։ Այստեղ գտնվող Արտյոմը, ով Սուրմա Թումանյանի ծոռն է ,այժմ Թումանյան է արտասանում ռուսերենով, խոստանում հաջորդ անգամ հայերենով կարդալ։ Մյուս  թոռն էլ «Ախ’,ինչ լավ է» երգելու»,-իր ելութում ընդգծեց Սերգո Երիցանը։

Հաջորդ բանախոսները՝բանասիրական գիտությունների դոկտորներ,թումանյանագետներ Սուսաննա Հովհաննիսյանը և Ազատ Եղիազարյանը արժևորելով մեծ լոռեցու գրական ժառանգությունը, ընդգծեցին, որ անծայրածիր ու հսկայական է թումանյանական աշխարհը, բայց այն միշտ հասանելի պետք է դարձնել ընթերցողի համար՝տպագրելով Ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործությունները, ուսումնասիրելով դրանք ավելի խորությամբ։

Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանն իր ելույթը  սկսեց՝ թումանյանական իրեր-մասունքներ փոխանցելով  Դսեղի տուն-թանգարանին՝ ավելացնելով, որ այս տարի նոր ոգևորությամբ,նաև հուզառատությամբ են եկել իրենց պապի ծննդավայր։ «Երեխաների մի մասը առաջին անգամ է գալիս Հայաստան։ Նրանց համար ամեն ինչ հետաքրքիր է՝անընդհատ նրանք հարցեր են տալիս, սիրով լսում բացատրությունները։ Ավելի ավագներն էլ լռում են՝ Թումանյանի և իրենց մտքերի հետ են։ Մի մասն էլ մտադիր է մի քանի օր մնալ Դսեղում, լինելով  թումանյանական վայրերում»,-իր ելույթում ընդգծեց Իրմա Սաֆրազբեկյանը։

Այնուհետև տուն-թանգարանին կից հրապարակը տրամադրվեց արվեստի գործիչներին։ ՀՀ վաստակավոր արտիստներ Ստեփան Դալլաքյանը և Ռուբեն Սահակյանը հանդես եկան  թումանյանական ստեղծագործությունների կատարմամբ։ Ինքնատիպ  էին  Լոռու մարզի  դպրոցների սաների ելույթները, որոնք էլ իրենց թումանյանական մեկնաբանություները ներկայացրին։ Թումանյանի տուն-թանգարանի հրապարակում ծավալված տոնախմբությունը շարունակվեց մինչև  Դսեղի թումանյանական մոտիվներով միջազգային փառատոնում։

Մեր թղթակիցը զրուցեց Թումանյանի ծոռներից՝դիվանագետ Հովհաննես Հարությունյանի հետ։ Նա ասաց,որ ինքը ուխտագնացության է եկել Դսեղ և մի քանի օր կմնա այստեղ,կլինի գյուղի տարբեր վայրերում,այն  տեղերում,որոնք շատ էր սիրում իրենց պապը։ Իսկ Անահիտ թոռնուհին ավելացնում է, որ Դսեղը իրենց համար հավասար է սրբավայրի և դա իրենց է փոխանցվել սերնդե սերունդ։ Երբ գալիս էի Սանկտ Պետերբուրգից մայրս՝ Սուրմա Թումանյանն ասաց մոմ կվառես այն եկեղեցում, ուր քահանա է եղել մեր մեծ պապը՝տեր Թադևոսը.....  

 

Կարինե  Տիտանյան

Երևան-Դսեղ