Համահայկական առևտրի պալատը, որը նաև ծանոթ է որպես Հայկական առևտրային ցանց, 2019թ.-ի հոկտեմբերի 10-ին Երևանում կազմակերպելու է Հայաստան-սփյուռք գործարար կապերի զարգացման 4-րդ խորհրդաժողովը։
ՀԱՑ-ը միակ միջոլորտային համահայկական գործարար կազմակերպությունն է, որը ներառում է 17 բիզնես միություններ՝ 13 երկրներում։ Կազմակերպության նպատակն է նոր կապերի ստեղծմամբ վերակառուցել հայկական դարավոր առևտրային ցանցերը: ՀԱՑ-ը հարթակ է նաև Հայաստանի և սփյուռքի առևտրաարդյունաբերական պալատների և գործարար միությունների համար՝ նպաստելու միմյանց միջև գիտելիքների և փորձի փոխանակմանը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի տնտեսական զարգացման օրակարգին ։
Հայաստան-սփյուռք կայուն տնտեսական համագործակցության ուղղությունների նախանշումն ու գործարար կապերի և հնարավորությունների հետագա ընդլայնումը գալիք խորհրդաժողովի գլխավոր թեմաներն են, որոնց շրջանակներում նախատեսվում են ազատ քննարկումներ բանախոսների և գրանցված հրավիրյալների միջև:
Խորհրդաժողովին մասնակցելու են Հայաստանի գործադիր մարմինների, պետական կառույցների ղեկավարներ, ՀԱՑ-ի անդամ կազմակերպությունների պատվիրակներ, տարբեր երկրներից հրավիրված և գրանցված գործարարներ ու դիտորդներ։ Նիստերը վարելու են ՀԱՑ-ի, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածից ներկայացուցիչներ։
Խորհրդաժողովի ավարտից հետո տեղի է ունենալու ավանդական դարձած ՀԱՑ-ի «Հայ գործարար» մրցանակաբաշխության արարողությունը։
Խորհրդաժողովին մասնակցությունն անվճար է։ Քննարկվող թեմաներին ծանոթանալու, ինչպես նաև խորհրդաժողովին մասնակցելու (գրանցվելու) նպատակով կարող եք օգտագործել հետևյալ էլ. հղումը՝ https://forms.gle/PeVSzPVAx9ZF1xVt9?hl=eng :
Հարցեր ունենալու դեպքում կարող եք կապվել ՀԱՑ-ի աշխատանքային խմբին հետևյալ էլ. փոստով՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ կամ ինձ հետ։
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ՀԱՑ-ը համագործակցում է նաև ՀՀ գործադիր իշխանության մարմինների և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ՝ գալիք հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային կոգրեսին (WCIT 2019) աջակցելու հարցերում: Հետևյալ հատուկ պրոմո կոդն (WCITYerevan-ATN) օգտագործելով՝ կարելի ստանալ զգալի զեղչ նշված կոնգրեսին մասնակցելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://preview.mailerlite.com/l3g4c3 :