Դեսպանը հանդիպել է նաեւ սերբահայ համայնքի ներկայացուցիչներին
Սեպտեմբերի 4-ին Սերբիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) իր հավատարմագրերը հանձնեց Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչին (Aleksandar Vučić)։
Նախագահ Վուչիչը հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը և տնտեսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի բարօրություն երկու բարեկամ երկրների և ժողովուրդների։
Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Հովակիմյանը նշեց, որ հայ-սերբական հարաբերություններում առկա է չիրացված մեծ ներուժ և վերահաստատեց իր հանձնառությունն ակտիվ գործունեությամբ և համատեղ ջանքերով նպաստելու հայ-սերբական հարաբերությունների զարգացմանն ու հետագա խորացմանը։
Սեպտեմբերի 5-ին պաշտոնական այցով Բելգրադ ժամանած Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Հովակիմյանը, Սերբիայի Հայ Համայնքի նախագահ Սամվել Այվազյանը, եւ Սերբիայում Հայաստանի հյուպատոս Պրեդրագ Տոմիչը ծաղկեպսակներ դրեցին Զեմունի քաղաքային այգում գտնվող խաչքարի մոտ, ինչպես նաեւ հանդիպեցին հայ համայնքի ներկաացուցիչների հետ։
ՕՐԵՐ