«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը 2019թ.-ի սեպտեմբերի 7– դեկտեմբերի 15–ը Երևանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ՀՀ Նախագահի և տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ներկայացնում է Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019:
Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա սեպտեմբերի 7-ին, ժամը 19-ին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում: Սիրով հրավիրում ենք բոլոր արվեստագետներին, հյուրերին, լրագրողներին ու այցելուներին ներկա գտնվելու այս լայնածավալ նախագծին։
2019թ.-ի սեպտեմբերի 7–ից նոյեմբերի 7–ն ժամանակահատվածը նվիրված է այս եզակի մրցույթի կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներից Երևանում հավաքված և գեղարվեստական տպագրության որոլտում ստեղծագործող արվեստագետների ցուցահանդեսին: Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե Երևան 2019–ի մրցույթային ցուցահանդեսում ներկայացված են 50 երկրից 216 արվեստագետի 325 աշխատանք:
Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019–ի ծրագիրը բաղկացած է երկու բաժնից.
-Մրցութային ցուցադրություն. 07.09. – 07.11.2019
-Հավելյալ ցուցահանդեսները 14.09. – 15.12.2019
Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե Երևան 2019–ի միջազգային ժյուրին բաղկացած է 5 մասնագետից, որոնք Բացման հանդիսավոր արարողությանը հաջորդող երկու օրվա ընթացքում կընտրեն հաղթող աշխատանքները և արվեստագետներին։
Միջազգային ժյուրիի նախագահն է դոկտոր պրոֆ. Մատեուշ Օտրեբան (Լեհաստան), ժյուրիի փոխնախագահ՝ Մարգարիտ Լեհմանը (Շվեյցարիա), ինչպես նաև միջազգային ժյուրիի անդամներն են՝ Հերբերթ Մայերը (Գերմանիա), Լիան Նգն (ԱՄՆ) և Սոնա Հարությունյանը (Հայաստան):
Սեպտեմբերի 10-ին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե Երևան 2019–ի Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության կապակցությամբ ժյուրին կշնորհի «Գլխավոր մրցանակ» (մեդալ), Առաջին մրցանակ (մեդալ), Երկրորդ մրցանակ (մեդալ) և Երրորդ մրցանակ (մեդալ), Հատուկ մրցանակներ՝ «Համահայկական հիմնադրամ»-ի, «Ռուսական գիտամշակութային կենտրոն»-ի կողմից, ինչպես նաև Պատվոգրեր՝ առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող ուշագրավ գործերի համար
Բոլոր արվեստագետներին, հյուրերին ու այցելուներին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019–ի մրցույթային ցուցադրությունում ներկայացված աշխատանքներին մինչև 2019թ.-ի նոյեմբերի 7-ին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում կայանալիք Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019–ի մրցույթի Փակման հանդիսավոր արարողությունը:
Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019–ի երկրորդ մասը սևեռված է ժամանակակից լեհական, չինական, գերմանական, ֆրանսիական, էստոնական և հայկական գեղարվեստական տպագրության վրա. Գեղարվեստական տպագրության ոլորտի ձեռքբերումները ներկայացնող հինգ անհատական ցուցահանդեսները՝ Լեհ արվեստագետ, Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017–ի Առաջին մրցանակակիր Տոմաշ Վինյարսկու (սեպտեմբերի 14-ից), հայ արվեստագետ Սամվել Համբարձումյանի (սեպտեմբերի 18-ից), չին արվեստագետ, Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017–ի Երկրորդ մրցանակակիր Մինյե Ժանգի (հոկտեմբերի 5-ից), գերմանացի արվեստագետ Յուրգեն Միդելմանի (հոկտեմբերի 25-ից), էստոնացի արվեստագետների մեկ խմբային ցուցահանդեսը (հոկտեմբերի 3-ից) և ֆրանսիացի արվեստագետ Բրիս Ամմար-Խոջայի (նոյեմբերի 1-ից), հայ հանդիսատեսին և արտերկրից ժամանած հյուրերին, այցելուներին կօգնեն պատկերացում կազմել լեհական, չինական, գերմանական, ֆրանսիական, էստոնական և հայկական գեղարվեստական տպագրության ոլորտում զարգացման ներկայիս միտումների վերաբերյալ:
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպություն
Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ի
Կազմկոմիտե
20.08.2019