Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Համաշխարհային աստղ եւ մեր ժամանակների լավագույն ջութակահարներից մեկը՝ Սերգեյ Խաչատրյանը սեպտեմբերին  հանդես կգա Չեխիայում։

Սեպտեմբերի 12-ին չեխական Օստրավա քաղաքի մշակույթի տանը  կբացվի Յանաչեկի ֆիլհարմոնիայի 66-րդ համերգաշրջանը։  Բացումը վստահված է  հայ տաղանդավոր ջութակահար, հանրահայտ Սերգեյ Խաչատրյանին, ով  Օստրավայի Յանաչեկի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կկատարի  Յոհհաննես Բրամսի եւ Յոզեֆ Սուկի ստեղծագործությունները։

Համերգը կղեկավարի հայտնի դիրիժոր Վասիլի Սինայսկին։

Համերգի սկիզբը ժամը 19-ին։ Տոմսերը կարող եք պատվիրել հետեւյալ հասցեով. http://vstupenky.jfo.cz/janackova-filharmonie/standard/Hall/Index/17881/ZOhijAOdpjo_rov__xcodex_AGA1gFbU4wgmiQZp7pS5bIZyqMY9NfAfzUAL3g__?

 

Տեղեկացնենք նաեւ, որ Սերգեյ Խաչատրյանը սեպտեմբերի 27-ին  ելույթ  կունենա նաեւ Պրահայում՝ Ռուդոլֆինումի Դվորժակի դահլիճում մասնակցելով Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի համերգաշրջանի բացմանը։  Համերգի ընթացքում կհնչեն Վիտոլդ Լուտոսլավսկու, Դմիտրի Շոստակովիչի, Անտոնին Դվորժակի ստեղծագոծությունները։ Համերգը կղեկավարի   դիրիժոր Ալեքսանդր Լիբրիխը։

 

Համերգի տոմսերը կարող եք պատվիրել  հետեւյալ  հասցեով. https://socr.rozhlas.cz/slavnostni-zahajovaci-koncert-7901838

 

Նշենք նաեւ , որ Սերգեյ Խաչատրյանի ելույթները Չեխական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ նախատեսված են նաեւ 2020 թվականի ապրիլի 6-ին եւ 7-ին՝ Ռուդոլֆինում համերգասրահում։

 

ՕՐԵՐ