Օրերս Երեւանում հիշել են կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին, ով չխնայելով իր կյանքը՝ մինչև վերջ պայքարեց հակառակորդի դիվերսիոն խմբի դեմ՝այն ետ շպրտելով հայկական դիրքերից:
Արմենը ծնվել էր 1994 թվականի հունիսի 30-ին։ Ընտանիքում միակ որդին էր, ուներ երեք քույր: Ընտանիքը ապրում է Երևանի Ավան վարչական շրջանում: Արմենի մասին գրվել է ու դեռ գրվելու են բազմաթիվ հոդվածներ, հուշեր , ավելին կասեի, որ վերջերս մի քանի երիտասարդ լրագրողների ջանքերով և Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության աջակցությամբ հրատարակվել է ՚Արմենը՚ գիրքն, որտեղ զետեղված են նրա մասին գրված բոլոր հոդվածներն ու հուշերը: Այս տարի հետմահու նշվեց հերոսի ծննդյան 25-րդ տարելիցը:
Հաշվի առնելով այս ամենն, որոշեցի հերթական անգամ այցելել նրա ընտանիքին, մասնավորապես՝ծնողներին: Այցի ընթացքում նրանց նվիրեցի մի շարք թերթեր ու կայք էջերի հրապարակումներ, որտեղ տպագրել էի նրա մասին նյութեր:
Զրույցի ընթացքում ծնողները հետաքրքիր պատմություններ պատմեցին նրա առօրյա ու բանակային կյանքից,իսկ վերջում հավելեցին, որ մոտ ժամանակներս կրկին ու հերթական անգամ գնալու են Արցախի Հանրապետություն, մասնավորապես Մարտակերտ քաղաք, այցելելով այն դիրքն, որտեղ ծառայել ու հերոսի մահով ընկել է Արմենը:
Ծնողներն ասացին նաև, որ իրենք ստացել են երկու խաչքար Արմենի անունով,որ փոխանցել են Վատիկանի եկեղեցու հայկական արխիվի պատասխանատու, լեզվաբան, պատմաբան Վահագն Գևորգյանը և սիրված քանդակագործ, խաչքարագործ վարպետ Վարազդատ Համբարձումյանի փեսան՝, դերասան Գարիկ Հովհաննիսյանը:
Մոտ ժամանակներս քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը քանդակելու է Արմենին նվիրված խաչքար: Այցելելով նրա անունով փառքի սրահ, հայրը՝Լևոն Հովհաննիսյանը ցուցադրեց նկարչուհի Իննա Թումանյանի կողմից նվիրած անվանական լուսանկարներն, որոնք նա նկարել է Արցախի Հանրապետության, մասնավորապես՝ Մարտակերտի շրջանի տարբեր զորամասեր այցելության ընթացքում:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի