Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

2019 թ.-ի օգոստոսի 23-ից օգոստոսի 30 –ը Հայաստանում կմեկնարկի «Ֆրեսկոե արդիարվեստի և հոգևոր ֆիլմերի 6–րդ միջազգային փառատոնը:

Ամառային վերջին օրերը հայաստանցիների և հյուրերի համար 8 օր շարունակ«Ֆրեսկոե-ն կստեղծի իսկական ժողովրդական տոնակատարություն՝ հանդիսատեսինդարձնելով արվեստի մի մասնիկը: Փառատոնը կունենա երկու բացում. ՄոսկվաԿինոթատրոնում կցուցադրվի «Բարձունքի հատակիցե ֆիլմը, որից հետո կկայանահանդիպում - քննարկում ֆիլմը ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ ԹամարաՑոցորիայի և քառակի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, երկակի պարալիմպիկչեմպիոն Ալեքսեյ Մոշկինի հետ, ով ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպն է: Իսկօգոստոսի 24 –ին կկայանա փառատոնի բացօթյա հանդիսավոր բացումը, որտեղկհնչի Կոմիտաս՝ Արթո Թունչբոյաջյանի, Վահան Արծրունու և ՎահագնՀայրապետյանի կատարմամբ: Փառատոնային օրվա յուրաքանչյուր մեկնարկ կտրվի համերգային ծրագրով:

Փառատոնի ծրագրում կընդգրկվեն բացօթյա տարածքում և դահլիճներումմիջազգային ֆիլմերի դիտում-քննարկում ֆիլմերի հերոսների հետ, ցուցահանդես «ՀայԱռաքելական Սուրբ Եկեղեցու ասեղնագործ ծիսական պարագաներե:
Այս տարի Ֆրեսկոն լի է նաև նոր ծրագրերով. աշխարհի 5 փառատոներ՝ Իտալիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրեսկոյի շրջանակներումկներկայացնեն սեփական փառատոների փորձառությունը, առաքելությունը ևլավագույն ֆիլմերը՝ «Պատուհանե դեպի Եվրոպաե ռուսական կինոյի փառատոն,«Պոկրովե միջազգային Ուղղափառ կինոյի փառատոն «Սակրոֆիլմե կաթոլիկ ֆիլմերիփառատոն «Կրոնն այսօրե միջազգային ֆիլմերի փառատոն: Իսկ փառատոնի՝արտերկրից ժամանած և հայաստանյան 30 հյուրերը, փառատոնի ամբողջ ընթացքումկդառնան հանդիսատեսի ուղեկից – ընկերը արվեստում, որոնց թվում են՝ Հայր ՄարեքԼիս (Լեհաստան), ով մի շարք կինոփառատոներում հանդես է գալիս որպես ժյուրիիանդամ (Կանն, Բրատիսլավա, Ֆրիբուրգ, Վարշավա և այլն, իսրայելացի լուսանկարիչ Դ. Բրիկմանը, հյուրերի ցանկում են նաև կինոփառատոների նախագահներ , կինոգործիչներ, հոգևորականներ:
Փառատոնը կամփոփվի հանդիսատեսի կողմից ամենասիրված ծրագրով՝ վրանայինկինոճամբարով, որը կկայանա Հաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝Սաղմոսավանքում:
«Ֆրեսկոնե առանձնակի նշանակություն է տալիս խոցելի խմբերի հետ աշխատանքին: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ, նրանք ոչ միայն մասնակցում են բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեններգրավվում են փառատոնի կազմակերպչական աշխատանքներում: Ամենամյաավանդույթ դարձած փառատոնի օրհնված հուշանվերները, որոնք պատրաստել ենԽարբերդի մասնագիտացված մանկատան երեխաները, հանդիսավոր բացման ժամանակ կբաժանվեն հանրությանը. հայկական խաչքարեր՝ Նորատուսի, Գեղարդի, Էջմիածնի և Ջուղայի:

 

https://www.facebook.com/events/1275487785933534/