Հայաստանում Ռուսաստանի մշակույթի ու գիտության կենտրոնի կողմից կազմակերպել էր հերթական ռազմա-հայրենասիրական միջոցառմանը՝նվիրված Օշականի հաղթական հերոսամարտի 192-րդ տարելիցին:
Միջոցառումը վարեց Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի մշակութային և հասարակական ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ Սուսաննա Հովհաննիսյանը:
Նախ բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին ճակատամարտում զոհված հայ ու ռուս զինվորների հիշատակը,որից հետո պաշտոնատար անձիք ու մարդիկ ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհեցին Օշականի ճակատամարտի հերոսների փառքը հավերժացնող հուշահամալիրի առջև:
Միջոցառման հանդիսավոր մեկնարկը տրվեց երկու երկրների օրհներգների կատարումով: Հանդիսավոր արարողության մեկնարկի ելույթով հանդես եկավ Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն,ով ներկայացրեց մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ուղերձն օրվա առիթով ու պատմական էքսկուրս կատարեց դեպի հեռավոր անցյալ, մասնավորապես՝պատմական ակնարկով ներկայացրեց այդ բախտորոշ ու կարևորագույն իրադարձությունը:
Ելույթներով հանդես եկան նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը, Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը, մեր երկրում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական ու ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը և այլք: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ հոգեհանգստի պատարագ,որն անցկացրեցին Հայ Առաքելական եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի ղեկավար Նաթան Հովհաննիսյանը և Ռուսական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Հայր Անդրեյ Գալոյանը: Միջոցառումն ավարտվեց Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Պատվո պահակախմբի վաշտի հաղթական քայլերթներով՝նվիրված ճակատամարտում զոհված հերոսներին:
Հիշեցնենք, որ Օշականի ճակատամարտը (հայտնի է նաև որպես Աշտարակի ճակատամարտ), հայ-ռուսական և պարսկական զորքերի միջև էր: Այն տեղի է ունեցել 1827 թվականի օգոստոսի 17-ին, 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, Պարսկաստանի գահի ժառանգորդ Աբբաս-Միրզայի 30000-նոց բանակի և ռուս գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու 3000-նոց ջոկատի միջև։Այստեղ ռուսների կողքին են եղել նաև հայ կամավորներն,ովքեր ջախջախիչ հակահարված հասցնելով հակառակորդին, ճեղքեցին շրջափակման օղակը տանելով հաղթանակ,ազատագրելով Հայաստանը պարսկական լծից:Այս պատերազմի ընթացքում 1130 զինվոր ընկան հերոսի մահով: Ի հիշատակ այստեղի ճակատամարտում տեղի ունեցած սխրանքի 1834 թվականի մայիսի 8-ին Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի և արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցունախաձեռնությամբ եկեղեցու և տեղաբնակների միջոցներով Օշականի ճակատամարտին նվիրված հուշակոթող կանգնեցվեց,որը հավերժացնելու էր Ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակը:Հուշարձանը գտնվում է Օշականից Էջմիածին տանող ճանապարհի վրա: Այն 1833-1834 թվականներին, ինժեներ-պորուչիկ Կոմպանեյսկու նախագծով ճակատամարտի վայրում է գտնվում ու մինչ օրս կանգուն է: Նշենք, այն հանգամանքն, որ ամեն տարի օգոստոսի 17-ին օշականցիները, ռուսաստանից ժամանած հյուրերի հետ այցելում են հուշակոթող և իրենց հարգանքի տուրքն են մատուցում զոհվածների հիշատակին։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 19-ին:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի