Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հայրենի կինոռեժիսոր  Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմն ընդգրկվել է «Ավրորա» ֆորումի պաշտոնական ծրագրում։  «Ավրորա» ֆորումը տեղի կունենա Հայաստանում հոկտեմբերի 14-21-ը: Ֆորումի շրջանակներում հյուրերը հնարավորություն կունենան հոկտեմբերի 17-ին՝ հինգշաբթի օրը, մասնակցելու «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերային։

Եթե ծրագրում եք մասնակցել «Ավրորա» ֆորումին, նշեք այդ օրը Ձեր օրացույցում, որպեսզի բաց չթողնեք այս հիշարժան երեկոյին ներկա գտնվելու հիանալի հնարավորությունը։

Ի դեպ՝ 2019թ. հոկտեմբերի 17-ին՝ ֆիլմը կցուցադրվի  Երեւանի «Կինոպարկ»-ում։

Ֆիլմի թիմը  մեծ եռանդով պատրաստվում է կարմիր գորգի հանդիսավոր արարողությանը։

Ֆիլմի թողարկումը կինոթատրոններում․ 
1 շաբաթյա բացառիկ ցուցադրություն «Կինոպարկ»-ում, 
սկսած՝ հոկտ․ 17- ից, 2019թ․
 
Երևանյան բոլոր կինոթատրոններում՝ սկսած հոկտ․ 26- ից, 2019թ․

Ֆիլմի գլխավոր դերակատարը Ռիխարդ Զամելը հայտնի գերմանացի դերասան է, որը խաղացել է մոտ 100 ֆիլմերում: Նրա հայտնի աշխատանքներից են Քուենտին Տարանտինոյի «Inglourious Basterds», Ռոբերտո Բենինիի «Life is Beautiful», Մարտին Քամփելլի «Casino Royale» ֆիլմերը և Գուիլեռմո դել Տոռոյի "The Strain" սերիալը: 2012 թվականին Նյու Յորքում տեղի ունեցող Սիրակուզ համաշխարհային կինոփառատոնի շրջանակներում արժանացել է «Լավագույն դերասանի» կոչման իտալացի կինոռեժիսոր Ռուգգեռո Դիպաոլայի «Բնակարան Աթենքում» ֆիլմում կերտած դերի համար:

ՕՐԵՐ