Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times


Օգոստոսի 13-ին Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո «Պուպլենժ դասական երաժշտության փառատոնի» շրջանակներում տեղի ունեցավ համերգ, որը կրում էր «Հայկական երեկո» խորագիրը:

Երեկոյի ընթացքում Ռոբերտ Ստեփանյանի (ջութակ), Նիկիտա Մնդոյանցի (դաշնամուր), Լևոն Մինասյանի (դուդուկ) կատարմամբ հնչեցին կոմպոզիտորներ Կարեն Խաչատուրյանի, Էդուարդ Միրզոյանի, Խաչատուր Ավետիսյանի, Նիկիտա Մնդոյանցի և Էդվարդ Բաղդասարյանի ստեղծագործությունները։

Տեղեկանք․ «Պուպլենժ դասական երաժշտության փառատոնը» հիմնադրվել է 2010թ․-ին դաշնակահար Ֆրանսուա Խավիեր Պոզատի կողմից իր հայրենի Պուպլենժ քաղաքում։ Յուրաքանչյուր ամառ կազմակերպելով մեկ տասնյակից ավելի համերգներ` այն ներկայումս Ժնևի շրջանի ամենահեղինակավոր փառատոններից մեկն է հանդիսանում և հասարակական լայն հետաքրքրություն է առաջացնում։