Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այսօր լրանում է սիրված դերասան և բեմադրիչ, սիրված մարդ, Հայաստանի Հանրապետության ճշմարիտ քաղաքացի, հայ կինոյի ու թատրոնի ճշմարիտ նվիրյալ ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆԻ ծննդյան 95-ամյակը:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը շնորհավորել է Վարպետին։ 

,,Երվանդ Մանարյանն այնպիսի ավանդ ունի կինոարվեստում ու թատերական մշակույթում, որ այսօր արդեն մի քանի սերունդ նրան մեծարում է Ուսուցիչ տիտղոսով և սա Երվանդ Մանարյան արվեստագետի ու մարդու ամենամեծ տիտղոսն է, մի ամբողջ ապրած կյանքի գնահատականը:

Շնորհավորում ենք սիրելի արվեստագետին, արտիստին, բեմադրիչին, տիկնիկային արվեստի մշակին, սիրելի մարդուն ծննդյան 95-ամյա փառահեղ հոբելյանի առթիվ ու մաղում առողջություն:

Շնորհավոր, Վարպետ»:

 

Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Արաքում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանիամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ 1957-1959 թվականներին եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988 թվականից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ 1959-1961 թվականներին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում2007 թվականից՝ Կիևի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից։ Շուշիում բացվել է Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն:Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։ Գրել է սցենարներ «Տժվժիկ»«Տերն ու ծառան»«Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ։2003 - ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ:2005 - ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ:  Հովհաննես Թումանյանի «Հազարան բլբուլ»:Հովհաննես Թումանյանի «Անհաղթ աքլորը»Երվանդ Մանարյան, «Ժամանակ էն ժամանակն էր» («Բարեկամության ջահ» միջազգային փառատոնի մրցանակ, Զեստաֆոն, Վրաստան, 1987):Շիրվանզադեի «Պատվի համար»:  Խաղացել է մի շարք ֆիլմերում,որոնք են՝1966թ.՝ Մեր քաղաքի մարդիկ. Քայլերթ,1967թ.՝ Կարինե-լուսանկարիչ,1967թ.՝ Նորից ամառ եկավ-Սողո,1969թ.՝ Մորգանի խնամին-Բեռնար,1972թ.՝ Վերադարձ-պրոֆեսոր Բաբկեն Սեթյան,1973թ.՝ Քաոս-Սուլյան,1975թ.՝ Հարսնացուն հյուսիսից-Երվանդ,1977թ.՝ Խոհարարները եկել են մրցույթի-Երվանդ,1978թ. ՝ Եվս հինգ օր-Աթայան,1978թ.՝ Արևիկ-Մարտուն,1983թ.՝ Մասնավոր դեպք,1985թ.՝ Կապիտան Առաքել-Կապիտան Առաքել,1992թ.՝ Ընկեր Փանջունի-Սարսափունի,1997թ.` Հարսնացուն Ջերմուկից:Իրականացրել է մի շարք  Ռեժիսորական աշխատանքներ,1966թ.՝ Հայկական մանրանկարներ,1967թ.՝ Դեղանյութի ծնունդը,1967թ.՝ Հոկտեմբերյան օրերը Հայաստանում,1967թ.՝ Քննություններ,1968թ.՝ Միքայել Նալբանդյան,1968թ.՝ Ларёк на перроне,1969թ.՝ Լույս,1971թ.՝ Борозда Маркара,1975թ.՝ Նորից ամառ եկավ,1975թ.՝ Ծիածանի բոլոր գույները,1976թ.՝ Ժառանգները: Գրել է նաև մի շարք սիրված ֆիլմերի սցենարներ,որոնցից են՝ 1959թ.՝ Հայրենի հողի վրա,1961թ.՝ Տժվժիկ,1962թ.՝ Տերն ու ծառան.1967թ.՝ Դեղանյութի ծնունդը,1967թ.՝ Հոկտեմբերյան օրերը Հայաստանում,1967թ.՝ Քննություններ,1968թ.՝ Ларёк на перроне, 1968թ.՝ Հանդիպում ցուցահանդեսում,1973թ.՝ Լույսը և ստվերները,1975թ.՝ Նորից ամառ եկավ,1975թ.՝ Հանապազօրյա մեր ջուրը,1977թ.՝ Խոհարարները եկել են մրցույթի1985թ.՝ Կապիտան Առաքել: Իր հարցազրույցներից մեկում դերասանն ասել է՝ «Ավելի երանելի բան չկա, քան շնորհակալ հանդիսատես ունենալը: Թատրոնի մարդ լինելն է ամենամեծ կոչումը»։