Oգոստոսի 2-ին կայացավ Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցը Հարավային Բոհեմիա տարածաշրջանի Չեսկի Կրումլով քաղաք։
Այցի շրջանակներում դեսպան Հովակիմյանը հանդիպեց Չեսկի Կրումլովի քաղաքապետ Դալիբոր Կարդային։ Զրուցակիցները քննարկեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված քաղաքների և համայնքների միջև համագործակցությանը, փորձի փոխանակման հնարավորություններին և հեռանկարներին առնչվող հարցեր։ Հանդիպման ավարտին դեսպան Աշոտ Հովակիմյանը գրառում կատարեց քաղաքապետարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Նույն օրը ՀՀ դեսպանության հովանու ներքո Չեսկի Կրումլովում անցկացվող 28-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում կայացավ ամերիկահայ կոմպոզիտոր Ջոն Հոդյանի հիմնադրած և ղեկավարած հայկական Նաղաշ համույթի և Հարավչեխական ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգը։