Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Հուլիսի 8-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն ընտրվեց Հաագայում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի (ՖԴԽ) նախագահ` փոխարինելով Մարոկկոյի դեսպանին։ 

Շնորհակալություն հայտնելով գործընկերներին վստահության համար՝ դեսպան Բալայանը խորհրդանշական համարեց, որ ՖԴԽ ղեկավարումը ստանձնում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության ընթացքում։

Տիգրան Բալայանը վստահեցրեց գործընկերներին, որ առավելագույն ջանքերը կներդնի Հաագայում գործող միջազգային կազմակերպություններում ֆրանսերենի օգտագործումն ընդլայնելու ու ֆրանկոֆոն արժեքները խթանելու, Նիդերլանդներում ֆրանկոֆոնիայի գաղափարները տարածելու ուղղությամբ։ 

orer.eu