Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնը սկսել է իր ակտիվ աշխատանքը: 

Փառատոնիշրջանակում հուլիսի 8-ին տրվեց GAIFF Pro կինոյի զարգացման հարթակի մեկնարկը: 

Արդեն երկրորդ անգամԵրևանում անցկացվում է

 C2C տարածաշրջանային շուկան, որը նախագծեր է ընդունում Փոքր Կովկաս տարածաշրջանից: 

Հայտերի ընդունման երկու ամիսների ընթացքում հարթակը ստացել է 40 կինոնախագիծ և 21 աշխատանքային փուլում գտնվող ֆիլմեր, որոնցից ընտրվել են 21-ը: 

Հուլիսի 8-11-ի ընթացքում նրանք հնարավորություն կունենան հանդիպել հրավիրյալ միջազգային մասնագետների հետ,

 ներկայացնել իրենց նախագծերը և փորձել ֆինանսավորում և գործընկերներ ապահովել ֆիլմերի հետագա արտադրության համար։

Փառատոնային երկրորդ օրը մամուլի ասուլիսով հանդես եկավ ռեժիսոր Ծյան Սին, 

ում «Ձմռան վրա ձմեռ» ֆիլմն ընդգրկված է կինոփառատոնի լիամետրաժ միջազգային մրցույթում:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ հուլիսի 8-ին Այրարատ (Ռոսիա) 

կինոթատրոնի նախասրահում անցկացվեց 

Ռոտերդամյան փառատոնի «Կինոյի տաճար»  («Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում 

չօգտագործված կադրեր) ինստալյացիա

 ձևաչափով ցուցահանդեսի երևանյան բացումը՝ նվիրված Փարաջանովի 95-ամյակին։ 

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի  շրջանակում բացված աննախադեպ

 այս ցուցադրությունը հրաշալի

 հնարավորություն և առիթ էր տեսնելու և ծանոթանալու վերականգնված ու մոռացումից փրկված

 Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի վերականգնված կադրերը։  

Ցուցահանդեսին զուգահեռ կինոսրահում ներկայացվեց Ռուբեն Գևորգյանցի «Աշխարհումս» վավերագրական ֆիլմը։

Հայկական բարեգործական ընդհանուր միությունում փառատոնի

 շրջանակում տեղի ունեցավ հանդիպում բրիտանացի պրոդյուսեր Էլիզաբեթ Կարլսենի հետ, 

ով ներկաների հետ կիսվեց կինոոլորտում իր բազմամյա փորձի մասին պատմություններով:

Տեղի ունեցավ նաև «Դիտակետ. Լեհաստան» ծրագրի բացումը, անցկացվեց

  Վոյչեխ Հասի ֆիլմերի պաստառների ցուցահանդես:

Նշանակալի իրադարձություն էր նաև բացօթյա ֆիլմի ցուցադրությունը,

որը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում: Ցուցադրվեց Բեռնարդո Բերտոլուչիի «Երազողները» ֆիլմը: «Ծուռծիրան» ծրագրի բացումն

ազդարարվեց Կլեր Դընիի «Բարձրաշխարհիկ կյանք» ֆիլմի ցուցադրությամբ:

«Փարոսը» ֆիլմի ցուցադրությամբ էլ հարգանքի տուրք տրվեց Մարիա Սահակյանին:

Ցուցադրվեց նաև փառատոնի հատուկ հյուր Արթուր Արիստակիսյանի «Ափեր» ֆիլմը: