Հուլիսի 2-ին Անթիլիասում հովանավորությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մեկնարկեց հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովը, որը Տերունականա աղոթքով բացեց եւ հայրապետական պատգամով հանդես եկավ Արամ Ա վեհափառը։
Ու քանի որ Վեհափառը 2019-ը հայտարարել էր Հայ մամուլի տարի, ապա նրա ասելով. ՙՄեր սպասումն է, որ ներկա տարվա ընթացքում հատուկ անդրադարձ կատարվի հայ մամուլի դիմագրված մարտահրավերներին՚։
Իր խոսքում Արամ Ա-ն անդրադարձավ գլոբալ մշակութային ազդեցությանը մամուլի վրա, նշելով դրա դարական եւ բացասական կողմերը։
¨¨Հայ մամուլը սոսկ տեղեկություն փոխանցող սովորական լրատու չէ, այլ առաքելություն է։ Նմանապես՝ լրագրողը առաքյալ է¨ասաց նա։
Վեհափառն անդրադարձավ նաեւ լրագրության որակին, մամուլի ազատությանը, լրագրող-ժողովուրդ հարաբերություններին, բազմակարծությանը, օտար լեզվով լույս տեսնող հայ մամուլին եւ այլ խնդիրների, միաժամանակ խոսելով նաեւ մամուլի դիմագրված տնտեսական դժվարությունների մասին։
ՙՊետք է ամեն գնով փրկել սփյուռքի հայ մամուլը՚,- ասաց նա։
Այնուհետեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը փոխանցեց Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Վարչապետ Փաշինյանը ընդգծել էր, որ այսօր հայկական լրատվամիջոցները կանգնած են բազմաթիվ մարտահրավերների դիմաց թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, եւ թե՛ սփյուռքում, շեշտելով, որ հայ մամուլը առանցքային դերակատարություն ունի հայությանը վերաբերող ամեն տեսակի հարցերին միջազգային հեղինակություն տալու առումով։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Հայաստանի վարչապետի տիկին, ՙ»Հայկական ժամանակ»՚ օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը։
Նա նշեց, որ մամուլը ամբողջ աշխարհում մեծ ճգնաժամի մեջ է, որից անմասն չէ նաեւ հայ մամուլը։ Նրա ասելով, մամուլը բացի լրատվական առաքելությունից, ունի հասարակությունը կրթելու, գաղափարներ առաջ բերելու, խորքային քննարկումներ անել, կենսական հարցեր արծածելու, եւ հարցերի լուծման բանալիներ որոնելու առաքելություն։
Նա կոչ արեց կազմակերպված ձեւով արձագանքել հայ մամուլի մարտահրավերներին։
Այնուհետեւ քննարկումները շարունակվեցին թեմատիկ նիստերում։
Այսօր համաժողովի վերջին օրն է, որի ընթացքում կամփոփովեն ելույթները, որոնց մասին՝ հաջորդիվ։
ՕՐԵՐ
Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի