Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Դեսպան Ղևոնդյանը մասնակցեց «Բագրատիոն» գործողություն» խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքներին
 

Հունիսի 27-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը մասնակցեց «Բագրատիոն» գործողություն» խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքներին՝ նվիրված Բելառուսի ազատագրման 75-ամյակին։ Գիտաժողովը կազմակերպված էր Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի և Բելառուսի պաշտպանության նախարարության կողմից։
 
Դիմելով համաժողովի մասնակիցներին, դեսպան Ղևոնդյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց հայ զինվորների ակտիվ դերակատարությունը, ինչպես նաև Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անձնական ներդրումը Բելառուսի ազատագրման գործում։ 
 
Այս համատեքստում կարևորվեց Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի, «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցման հիմնադրամի և Բելառուսի Հանրապետության զինված ուժերի համապատասխան ստորաբաժանման միջև երկարամյա համագործակցության արդյունքում «Հայ մարտիկները Բելառուսի մարտերում (1941-1944)» գրեթե հազար էջանոց ժողովածուի լույսընծայումը, ինչի վերաբերյալ հայտարարվեց գիտաժողովի ընթացքում։
 
Այս մասին հայտնում են Բելառուսում Հայաստանի դեսպանությունից։ 
 
Ավելացնենք, որ գրքի նախապատրաստական հետազոտական ուսումնասիրությունները տեւել են 6 տարի, այդ ընթացքում ծախսվել է մոտ 50 հազար դոլար գումար։ 1000 էջանոց գրքում տեղ են գտել Բելառուսում մարտնչած 3429 հայ զինվորների մասին տեղեկություններ։ Նրանց մի մասն անհետ կորել է, մյուս մասի շիրիմները գտնվում են Բելառուսի տարբեր շրջաններում։ Գրքում նշվում է նաեւ, որ  Բելառուսի ազատագրմանը մասնակցած տասնյակ հազարավոր  հայերից 2228-ը արժանացել են  2620 մարտական մեդալների եւ շքանշանների։
 
Գնահատելով գրքի պատմական արժեքը, Բելառուսի գիտությունների ակադեմիան այն հրատարակել է պետական միջոցոներով եւ վաճառվում է 24 դոլարին համարժեք գումարով։ 
 
orer.eu