Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 

Հունիսի 28-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշիյանի որոշմամբ,  Կարեն Միրզոյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։

Կարեն Միրզոյանը ԼՂՀ արտաքին գործերի նախարարն էր  2012 թ. սեպտեմբերի 22-ից մինչև 2017թ. սեպտեմբերի 25-ը:

 

Կարեն Միրզոյանի կենսագրականը

Ծնվել է 1965 թ․ դեկտեմբերի 7-ին, Երևանում։

Կրթություն՝ 1981-1989թթ. Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետ 1990-1993 թթ. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ՝ ասպիրանտուրա

Աշխատանքային գործունեություն՝ 1993-1996թթ. ՀՀ ԱԳՆ քաղաքական ծրագրավորման ու Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչությունների պաշտոնավար,

1984-1986թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում,

1996-1997թթ. Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Թուրքիայի բաժնի վարիչ,

1997-2001թթ. ԼՂ մշտական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում,

2002-2005թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության ղեկավար,

2005-2010թթ. ՀՀ մշտական ներկայացուցիչ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում,

2010-2012թթ. ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ,

2012-2018թթ. ԼՂ արտաքին գործերի նախարար,

2018թ-ից ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական,

Դիվանագիտական աստիճան՝ արտակարգ և լիազոր դեսպան։

Օտար լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն, թուրքերեն։

Ընտանեկան կարգավիճակ՝ ամուսնացած է, ունի երկու զավակ: