Օգոստոսի 2-ին Չեսկի Կրումլովի միջազգային երաժշտական փառատոնում հանդես կգա Հայաստանի Նաղաշ անսամբլը՝ Ջոն Հորդյանի ղեկավարությամբ՝ Հարավ-չեխական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին։
Նաղաշ անսամբլի պանդխտության երգերը միավորում են հայկական ժողովրդական երգի երկրային հոգևորությունը, նոր դասական երաժշտությունը և ռոքի ու ջազի էներգիան։
Երեք փայլուն երգչուհիներ և Հայաստանի լավագույն ազգային նվագարանների վարպետները միասին ստեղծում են նոր երաժշտություն՝
հիմնված միջնադարյան հայ միստիկ պոետ և հոգևորական Մկրտիչ Նաղաշի հոգևոր տեքստերի հիման վրա։
Չեսկի Կրումլովի միջազգային երաժշտական փառատոնը կբացվի հուլիսի 19-ին եւ կտեւի մինչեւ օգոստոսի 10-ը։ Ելույթներ կունենան չեխական եւ միջազգային երաժշտական խմբեր ու անհատ կատարողներ։
Մի կորցրեք այս բացառիկ հնարավորությունը։ Ճամփորդեք չեխական հրաշք քաղաքներից մեկը՝ Չեսկի Կրումլով եւ վայելեք հայկական երգ ու երաժշտություն։
Համերգի սկիզբը՝ օգոստոսի 2-ին ժամը 19.30-ին։
Սիրելի հայրենակիցներ տոմսերը կարող եք պատվիրել այս հղումով
Հայաստանի Նաղաշ Անսամբլի հիմնադիր , ամերիկահայ կոմպոզիտոր Ջոն Հորդյանի հետ անգլերեն հարցազրույցը ՕՐԵՐ-ի կայքէջում՝
orer.eu