Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Հունիսի սկզբին չեխական Ուստի նադ Լաբեմ   քաղաքում անցկացված փաստավավերագրական ֆիլմերի 2-րդ ELBE DOCK միջազգային փառատոնում Պավել Կոուտեցկու անվան գլխավոր մրցանակին արժանացավ չեխահայ կինոռեժիսոր Անդրան Աբրահամյանի ՙԿայսրության կերտողները ֆիլմը։ Այս մրցանակը համարվում է Չեխիայում փաստավավերագրության ոլորտի ամենահեղինակավոր մրցանակը որը շնորհալի կինոռեժիսորներին տրվում է արդեն 13-րդ անգամ։

Չեխական մամուլը բարձր գնահատեց Անդրան Աբրահամյանի ֆիլմը որի համար՝ բացի մրցանակից ռեժիսորին տրվեց նաեւ 100 հազար չեխական կրոն։

Հիշեցնենք որ ՚Կայսրության կերտողները՚  ֆիլմը 2018 թվականին մասնակցել էր ՙՖԱՄՈՒՖԵՍՏ՚ կինոփառատոնին որտեղ Անդրան Աբրահամյանը ճանաչվել էր Լավագույն ռեժիսոր։ Նա նաեւ ֆիլմի համասցենարիստն ու համախմբագիրն է։ Ֆիլմը մասնակցել է նաեւ մի քանի միջազգային կինոփառատոնների։

Ֆիլմի հիմնական հերոսը հակամիգրացիոն եւ հակաիսլամիստ ակտիվիստն է՝ Մարտին Կոնվիչկան ով ցանկանում է  դառնալ արդի պատմության  մաս  եւ փոխել քաղաքական բեմահարթակը։ Ռեժիսորը երեք տարի շարունակ հետեւել  է նաեւ Տոմաշ Մեսշտանին որը ներսից նկարահանել է այդ շարժման ժողովներն ու ակցիաները։ Ռեժիսորի կարծիքով իր հերոսները օգտվել են միգրացիոն ճգնաժամից եւ հանդես եկել աջակողմյան պոպուլիզմով ։

Էլվիրա Դուսկալայի  ՙԵս՝ Ֆլամինգո՚ ֆիլմը դարձավ փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի դափնեկիր։ Միջինեվրոպական ՙԼավագույն վավերագրական դեբյուտ՚ մրցանակը շնորհվեց  Մարեկ  Կուբոշի ՙՎերջին դիմանկարը՚ ֆիլմին։

Շնորհավորում ենք մեր հայրենակցին եւ մաղթում նոր հետաքրքիր ֆիլմեր։

 

ՕՐԵՐ