Հունիսի 6-7-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը պաշտոնական այց կատարեց Մորավասիլեզիայի երկրամաս ((Moravian-Silesian region)։ Երկրամասի մայրաքաղաք և Չեխիայում մեծությամբ երրորդ քաղաք Օստրավայում հունիսի 6-ին տեղի ունեցավ «Եվրասիական տնտեսական միության գործարար օր» կոնֆերանսը, որին բացի ԵԱՏՄ անդամ երկրների դեսպանություններից և առևտրական ներկայացուցչություններից, մասնակցեցին նաև Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության, երկրամասի բիզնես շրջանակների ներկայացուցիչներ:
ՀՀ դեսպանը, որպես ԵԱՏՄ նախագահող երկրի ներկայացուցիչ, հանդես եկավ ելույթով` ներկայացնելով կառույցի առաջնայնություններն ու գլխավոր ուղղությունները: Միջոցառման շրջանակներում կայացավ Օստրավայի և հարակից քաղաքների բիզնես միջավայրի և հնարավորությունների ներկայացումը:
Մասնակիցները հնարավորություն ունեցան այցելելու «Վիվեսա» հոլդինգին պատկանող «Ինկոֆարմա» դեղագործական ընկերություն և «Վիտալո» շոկոլադի գործարան, Օստրավայի Լեոշ Յանաչեկի անվան միջազգային օդանավակայան, «Ջոբ Էյր» ինքնաթիռների վերանորոգման ընկերություն, «Տոնակ» նորաձևությունների կենտրոն:
Կայացան առանձնազրույցներ Սբերբանկ-Չեխիա, «PRK» իրավաբանական ընկերության, Օստրավայի համալսարանի և քաղաքի բիզնես ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկվեցին համագործակցության հնարավորությունները:
ՀՀ դեսպանը հանդիպումներ ունեցավ Մորավասիլեզիայի երկրամասի հեյթմանի (մարզպետի) տեղակալ Յակուբ Ունուցկայի (Jakub Unucka) և Օստրավայի փոխքաղաքապետ Զբինեկ Պրաժակի (Zbyněk Pražák) հետ։
Նույն օրը կայացավ նաև ՀՀ դեսպանի հանդիպումը Օստրավայի և հարակից քաղաքների հայ գործարարների հետ:
Հունիսի 7-ին Աշոտ Հովակիմյանն այցելեց Ֆրիդեկ-Միստեկ քաղաք։ Քաղաքապետ Միխայել Պոբուցկիի (Michal Pobucký)` հետ քննարկվեցին գործընկերության հաստատման և մշակութային համագործակցության հնարավորությունները:

ՀՀ դեսպանն այցելեց Ֆրիդեկ-Միստեկում գտնվող հանրահայտ «Մարլենկա» ընկերության հրուշակեղենի նորարարական գործարան, որի տնօրեն Գևորգ Ավետիսյանը ներկայացրեց գործարանը, նրա տեխնիկական հագեցվածությունը, արտադրանքը, և գործարանի հետագա զարգացման հեռանկարները: